Ավտովթար Երևանում. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 16-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Mersedes-Benz E230» մակնիշի 34 TR 308 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Հ., ծնվ. 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը տեղափոխվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր



