Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննարկվել են կրթության և մշակույթի ոլորտներում հայ-բրիտանական համագործակցության մի շարք հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանին: Հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և նշել, որ անցած տարիների հաջողված համագործակցությունը լավագույն հիմքն է՝ այն շարունակելու նաև այս և հետագա տարիներին:

Նախարարը հատկապես կարևորել է ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ՝ որպես հաջողված օրինակներ նշելով անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման ծրագիրը. «Առանձնահատուկ կարևոր են Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունն անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների վերապատրաստման հարցերում: Կարող ենք արձանագրել, որ այս աջակցությամբ էականորեն բարելավվել են ուսուցիչների դասավանդման հմտությունները»:

Նշվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված են այլ միջոցառումներ ևս, որոնք կիրականացվեն ընթացիկ տարում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Անդրադարձ է եղել ՀՀ-ում ընթացող կրթական և մշակութային բարեփոխումներին` վերահաստատելով պատրաստակամությունը ոլորտային ռազմավարությունների իրականացման հարցում։

Նախարար Ժաննա Անդրեասյանը հատկապես ընդգծել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Բրիտանական գրադարանի միջև նախատեսվող համագործակցության կարևորությունը՝ որպես հաջողված փորձ նախանշելով Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հետ կապերի հետագա ընդլայնմանը: Մասնավորապես՝ քննարկվել է ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի կայացման հարցում Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետ համագործակցային կապերի հաստատման հարցը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Լոնդոնի արվեստների համալսարանի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որն ուղղված է ակադեմիական քաղաքի Արվեստների կլաստերի ձևավորման համար առաջարկությունների և գործիքների տրամադրման, կրթական ծրագրերի մշակման, որակի ստուգման և ինստիտուցիոնալ կառավարման բնագավառներում աջակցությանը:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող մի շարք այլ հարցեր:

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է ՀՀ կառավարությունը կիրակի հրաժարական կտա Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած Մոտոցիկլետ լվանալիս երեխան էլեկտրահարվել էՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Նավթի գներն աճել են «Հայաստանի ամենախորհրդավոր լիճը․ ասում են՝ այստեղ տեղի են ունենում անբացատրելի երևույթներ»Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosՔանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա ՎահենԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿ