Ատելության խորհրդանիշ Փաշինյանը ոչ միայն նստած չէ, այլև նույնիսկ վարչապետի պաշտոնն է վայելում, իսկ Նարեկը նստած է. Աբրահամյան
ԲԼՈԳՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուղիղ 4 ամիս է` Նարեկ Մալյանը բանտում է: Նրան մեղադրում են մի արարքում, որն այս իշխանության ամենաընդգծված հատկանիշներից է և որով ամենաբարձր մակարդակով շարժվում է իշխանությունը:
Ի՞նչ է նշանակում ատելության խոսքը և յուրաքանչյուրն իր մտքում թող մտածի, թե ով է իր մտքին գալիս, երբ խոսում են ատելության, ներազգային թշնամության կամ հասարակական տարբեր խմբերին բաժանելու` սևեր-սպիտակներ տարանջատելու մեջ:
Փաստ է, որ ատելության խորհրդանիշ Փաշինյանը ոչ միայն նստած չէ, այլ նույնիսկ վարչապետի պաշտոնն է վայելում, իսկ Նարեկը նստած է ու դեռ պարզ չէ, թե դատաիրավական համակարգը ոնց է հորով-մորով անելու այս կեղծ պրոցեսը:
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»:
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



