Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Անթերի էր, համեստ, խելացի, զուսպ ու կարգապահ». Մխիթար Աղաբեկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից ենք: Մխիթարը հաճախել է Մարտակերտի թիվ մեկ միջնակարգ դպրոցը: Շատ լավ էր սովորում: Թեկուզ արդեն կողմնորոշվել էր մասնագիտական ընտրության հարցում և երազում էր ծրագրավորող դառնալ, շատ լավ տիրապետում էր պատմությանն ու աշխարհագրությանը: Բոլոր առարկայական օլիմպիադաներին մասնակցել է ու պատվավոր հորիզոնականներ զբաղեցրել, պատվոգրերով է վերադարձել տուն: Հատկապես աշխարհագրության օլիմպիադաներին ամեն տարի մասնակցում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարի մայրիկը՝ տիկին Վարդերեսը:

Երբ խնդրում եմ մայրիկին որդուն նկարագրել, նշում է. «Մեկ բառով կասեմ՝ անթերի: Դա միայն ես չեմ ասում, այլ բոլորը, ովքեր իրեն ճանաչել են: Ինքն այս դարի երեխա չէր: Շատ համեստ էր, խելացի, զուսպ ու կարգապահ, վերին աստիճանի պարտաճանաչ: Չափից ավելի աշխատասեր էր»: Մինչև պարտադիր զինծառայության զորակոչվելը, Մխիթարն անվճար հիմունքներով և բարձր բալերով ընդունվել էր Երևանի պետական համալսարան, տեղեկատվական տեխնոլոգիաներ էր ուսումնասիրելու: «Բայց անգամ լսարանը չտեսավ: Բանակ գնալուց երկու օր առաջ իմացավ, որ անվճար է սովորելու համալսարանում: Շատ ուրախացավ: Ասաց՝ տեսնո՞ւմ ես, մամա՛, թե ես ինչքան խելացի եմ: Ես էլ արձագանքեցի՝ աշխարհի ամենախելացի տղան ես: Իրենից հետո են արդեն մարդիկ պատմում, թե որքան ուշադիր էր բոլորի հանդեպ, հարևանին կարող էր օգնել, ասենք, սայլակը չորրորդ հարկ բարձրացնել, դպրոցում քննությունների ժամանակ օգնել ընկերներին: Իր ընկերներն իրեն շատ էին սիրում»: Մխիթարը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: 2020 թ. հուլիսին զորակոչվել էր ծառայության: Նա կարող էր տարկետում ստանալ:

«Մանկության տարիներին թոքերի վիրահատություն էր տարել: Դպրոցն ավարտելուց ընկավ և ձեռքը կոտրեց, վիրահատեցին: Կարծում էի, որ այս ամենը հաշվի առնելով՝ բանակ չէին տանի: Իրեն էլ էի ասում՝ համալսարանը կավարտես, նոր քո մասնագիտությամբ կզորակոչվես: Բայց ծանուցագիրը եկավ, և իմ ներսում մի տեսակ անհանգստություն սկսվեց: Ավագ որդուս զորակոչվելու ժամանակ էլ անհանգիստ էի, բայց ոչ այնքան, որքան Մխիթարի դեպքում: Ծանր էի տանում: Երևի ինչ-որ կանխազգացում ունեի: Ինքն էլ, հոգուս հետ խաղալով, ասաց՝ գնալու եմ թուրքերին սպանեմ: Փոքր-մոքր էր: Չէի պատկերացնում, թե ինչպես է անցնելու իր ծառայությունը: Կարծում էի, որ բանակում իր համար դժվար կլինի: Ավելի շատ հակված էի, որ ուսումն ավարտելուց հետո զորակոչվի, երբ կկոփվի, ավելի հասուն կլինի: Ճիշտ է, փխրուն կազմվածք ուներ, բայց միշտ մարզվում էր, ասում էր՝ ընկերներս նախանձում են իմ մկաններին»: Ջրականում էր ծառայում Մխիթարը:

«Առաջին բանը, ինչ ասաց ինձ՝ մա՛մ, տեղս «չոտկի» է: Ամեն ինչին հարմարվել էր, սիրվել էր նաև բանակում: Իր կարգապահությամբ աչքի էր ընկնում ամենուր, և բանակը բացառություն չէր»: Պատերազմի օրերին մայրիկը զրուցել է որդու հետ: «Սեպտեմբերի 26-ին զանգեց, ասաց՝ մա՛մ, դիրքերում եմ: Զարմացա, որովհետև այդքան շուտ նորակոչիկներին դիրքեր չեն բարձրացնում: Իսկ հետո սկսվեց պատերազմը: Առաջին օրը խոսեցինք, հանգստացրեց ինձ: Երբ հաջողվում էր, զանգահարում էր, ասում, որ ամեն ինչ կարգին է: Հույս ունեի, որ նորակոչիկները պատերազմի մեջ չեն: Հավատացել էի, որ նա և մյուս նորակոչիկները ռազմական գործողությունների չեն մասնակցում: Բայց երբ Մխիթարի մարտական ուղին իմ ձեռքում էր…»: Իսկ մարտական ուղին ասում է, որ «շարքային Մխիթար Աղաբեկյանը սեպտեմբերի 27- ից մինչև հոկտեմբերի 30-ը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, որի ժամանակ աչքի է ընկել կազմակերպչական հատկանիշներով և իր քաջությամբ»: Դիրքերում լինելով՝ պատերազմի սկսվելու օրը Մխիթարը փրկվել էր, չնայած, տարբեր տվյալներով, թշնամին առաջին հարվածները հասցրել էր հենց Արցախի զորամասերին:

Զորամասում չլինելով՝ Մխիթարի և, հավանաբար, շատերի կյանքն է փրկվում սեպտեմբերի 27-ին: Իսկ հետո՞… Շատերը շարունակում են պայքարել, ողջ են մնում կամ, ավաղ, անմահանում, ինչպես Մխիթարը: Հրամանատար Հովհաննիսյանի ստորագրությամբ մարտական ուղին պատմում է նաև, թե որ տեղանքներում է մարտնչել 2 ամսվա զինծառայող Մխիթար Աղաբեկյանը: «Սեպտեմբերի 27-ին ստորաբաժանման կազմով գտնվել են մարտական հերթապահության մեջ կրակային դիրքում, որի ժամանակ խոցել է հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ, կասեցրել է հակառակորդի զրահատեխնիկաների առաջխաղացումը: Սեպտեմբերի 28- ից մինչև հոկտեմբերի 4-ը ստորաբաժանման կազմով գտնվել են «Գերեզմաններ« կոչվող տեղանքում՝ 3-րդ կրակային դիրքում: Հոկտեմբերի 4-ին տեղափոխվել են Հադրութ քաղաք, որտեղ գտնվել են մինչև հոկտեմբերի 9-ը: Այդ ընթացքում պարբերաբար կատարել են մարտական առաջադրանքներ:

Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել են «Թոզարան» կոչվող տեղանք, զբաղեցրել կրակային դիրք, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ, վերադարձել Հադրութ: Հոկտեմբերի 11-ից մինչև 21-ը ստորաբաժանման կազմով տեղափոխվել են 400 ՀԴԿ-ի թիկունք, որտեղ կատարել է մարտական խնդիրներ, որպես հրաձիգ, որի արդյունքում ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ»: Մխիթարի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 30-ը: Հոկտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 28-ը եղել է «Հին Ֆիզուլի» կոչվող տեղանքում, տղաները հետ են մղել հակառակորդի դիվերսիոն խմբերին: Իսկ հոկտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 30-ը գտնվել են Մարտունու շրջանի Քերթ գյուղում: «Հոկտեմբերի 29-ին բոլորի հետ խոսեց, հոգնած էր, ասաց՝ յոթ ժամ կռիվ ենք տվել, երեք օր այստեղ հանգստանալու ենք: Բոլորի հետ կարճ էր խոսել: Նաև իր հստակ տեղը չէր ասում, բացատրում էր այլ տարբերակներով: Այդ օրն ասաց՝ լավ չէ՞ր առաջին օրը զոհվեինք, քան էսքան տանջվեինք»: Մայրիկի խոսքով, տղաներին պետք է տեղափոխեին այլ վայր: Սակայն ԱԹՍ-ն նրանց ավելի շուտ է գտնում:

«Ոչ ոք մեզ չի այցելել ու շատ մանրամասներ չի պատմել. որպես պաշտոնական փաստաթուղթ ունենք իր մարտական ուղին: Երբ զոհվել էր, ուղղակի զինկոմիսարիատից զանգահարեցին ու ասացին՝ եկեք, տարեք, կարծես որպես պարտականություն: Հետո զորամասից մեզ իր մեդալը բերեցին ու վերջ»: Պատերազմի ավարտից հետո ինչ-որ առումով մխիթարություն է ծնողների համար, եթե նրանց որդիները շուտ են «վերադարձել» տուն: Մխիթարի դեպքում այդպես է եղել: Հիմա նա Արցախում է: Տիկին Վարդերեսն ասում է՝ իրենց բռնի տեղահանումից հետո թուրքերը մտել են գյուղ, մնացածի մասին տեղյակ չէ: Իսկ երբ հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս կյանքը շարունակելու համար, արձագանքում է. «Չգիտեմ: Դեռ զարմանում եմ, որ ապրում եմ: Հիմա ցանկությունս մեկն է՝ եթե չենք կարողանում իր մոտ գնալ, գոնե Մխիթարին տեղափոխենք Հայաստան: Չգիտես, թե ուր գնաս, որ ծնունդը շնորհավորես»:

Հ. Գ. - Մխիթար Աղաբեկյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արցախում՝ Վաղուհաս գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան