Ահազանգման համակարգի շնորհիվ՝ հագուստի խանութի գողությունը կանխվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 11-ին, ժամը 01.30-ին, 1970 թ. ծնված Վրեժ Բ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ժամը 00.05-ի սահմաններում, գողություն կատարելու նպատակով, կոտրել են Բյուրեղավան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 26/77-1 հասցեում գտնվող, իրեն պատկանող հագուստի խանութի դռան ապակին, սակայն ահազանգման համակարգի միանալու պատճառով, ոչինչ չգողանալով, դիմել են փախուստի:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է 1991 թ. ծնված Արման Ա.-ն, որը ներկայացել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



