Ավարտվել է Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 76-րդ առաջնության 5-րդ տուրը
ՍՊՈՐՏԱվարտվել է Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 76-րդ առաջնության 5-րդ տուրը:
Տղամարդկանց առաջնությունում 4,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Զավեն Անդրիասյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը 4 միավորով երկրորդ տեղում է, իսկ 3,5 միավոր ունի Արման Փաշիկյանը: 5-րդ տուրում հաղթանակներ են տոնել Հովիկ Հայրապետյանը, Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը: Ոչ-ոքի է ավարտվել Տիգրան Պետրոսյան-Նորայր Թորոսյան պարտիան:
Կանանց մրցաշարում առաջատարի դիրքում 5 միավորով ամրապնդվում է Մարիա Գեւորգյանը: Պարտիաներում հաղթել են Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Հայրապետյանը, Աննա Սարգսյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Արմինե Բաբայան-Նարինե Գասպարյան պարտիայում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



