Սահմանին միջադեպ չի եղել․ ՊՆ-ն՝ ադրբեջանցիների կողմից ոչխարներ գողանալու լուրերի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ-ադրբեջանական սահմանին որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափանցման փորձ տեղի չի ունեցել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով Տեղ համայնքի Արավուս գյուղի մոտ ադրբեջանցիների կողմից ոչխարներ գողանալու մասին լուրերը։
«Ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից»,- տեղեկացնում են նախարարությունից:
Նախարարությունից հիշեցնում են, որ առաջնագծում իրադրության փոփոխության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պատշաճ իրազեկում է հանրությանը։
Ավելին՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



