Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ հեղինակավոր տնտեսագետների հետ․ Իվետա Տոնոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ հեղինակավոր տնտեսագետների հետ։ Քննարկվել են Հայաստանի տնտեսությանը վերաբերող խորքային հարցեր, ռիսկերի և զարգացման ուղղությունների հնարավորություններ։
Մատնանշվել են այն հնարավոր սցենարները, որոնք կարող են բերել տնտեսական դժվարությունների, արտադրողների և արտահանողների համար էական խնդիրների։ Տնտեսագետները ներկայացրել են իրենց անհանգստությունները, առաջարկություններն ու պատկերացումները։ Քննարկվել են իրական բիզնեսում առկա խնդիրները, վտանգավոր գործողությունները, որոնք կարող են բերել բիզնես համակարգերի բնականոն աշխատանքի խաթարման, աշխատատեղերի փակման։
Քննարկվել են այն հնարավոր քայլերը, որոնք Հայաստանը կարող է անել՝ անկայուն աշխարհում և կոնֆլիկտային տարածաշրջանում տնտեսությունը խոշոր ցնցումներից զերծ պահելու և կայուն զարգացման միտումներ ապահովելու համար։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



