Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կյանքին սիրահարված տղայի ճակատագիրն անհայտ է․ մարտական ընկերներն իրարամերժ կարծիքներ են հայտնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մասիսի շրջանի Սայաթ-Նովա համայնքում ապաստանած Միրզաբեկյանների ընտանիքը բռնի տեղահանությունից հետո հայտնվել է անորոշության մեջ։ 26-ամյա որդուն՝ Արշակին սպասելով հոգեմաշ են եղել։ Կարեն Միրզաբեկանը MediaHub-ին պատմում է, որ եղբոր հետ կապն ընդհատվել է սեպտեմբերի 19-ին, խոսել են նախքան պատերազմը սկսվելը։

«Դիրքերում էր, երբ արդեն սկսվեց պատերազմը, մենք անընդհատ փորձում էինք կապ հաստատել, բայց գիտեք, այդ օրերին որևէ մեկին զանգելն անհնար էր, քանի որ թշնամին առաջինը հրթիռակոծել էր կապի բոլոր կայանները։ Հետո մեր համագյուղացի աշխարազորայիններից հետաքրքրվեցինք, ասացին՝ «Արշակը վիրավորում է ստացել և տեղափոխվել է հոսպիտալ»։ Մենք գնացինք զինվորական հոսպիտալ, այնուհետև Ստեփանակերտի բոլոր բուժհաստատությունները նայեցինք, ոչ մի տեղ չկար»,- ասում է մեր զրուցակիցը։

Միրզաբեկյանների ընտանիքը մեկ առ մեկ հանդիպել է Արշակի հետ մարտական հերթապահություն իրականացրած տղաների հետ։ Բայց Կարենի խոսքով՝ բոլորը տարբեր լուր են հայտնել իրենց։ 

«Մեկն ասաց, թե տեսել է վիրավոր վիճակում, մյուս ասել է զոհվել է դիրքի հրթիռակոծության ժամանակ, հետո ծանր տեխնիկա է մտել այդ տարածք, իրենք ստիպված իւջել են, մեկ ուրիշն ասել է, թե իբր իջեցրել են դիրքից՝ ոտքից վիրավորված վիճակում։ Լսել ենք նաև, որ զոհվել է, ու դիակը թաքցրել են, իրենք իջել։ Չգտնվեց մեկը, որ հստակ տեղեկություն ասեր։ Մենք հասկանում ենք, որ հնարավոր է զոհվել է, և պատրաստ ենք ընդունել ամենացավալի լուրը, բայց երբ տեղափոխվել ենք Հայաստան, հիմա բոլորն այստեղ ասում են, թե վիրավոր վիճակում է եղել։ Պատկերացնում ե՞ք, թողել են այնտեղ վիրավոր վիճակում ու եկել։ Եթե Արցախում իմանայինք, որ այդպես է, ես ինքս իմ եղբայրների հետ կգնայի, կիջեցնեի դիրքերից, ինչ վիճակում էլ որ լիներ»,- ասաց Կարեն Միրզաբեկյանը։

Ընտանիքի համար հեշտ չի եղել գաղթի ճանապարհը։ Մեծ ընտանիքով 2 օր ու գիշեր անց են կացրել ճանապարհին մանկահասակ երեխաների հետ։ Վերադարձել են մտամոլոր, առանց Արշակի՝ կիսատ։ Եղբոր խոսքով՝ Արշակը կյանքին սիրահարված երիտասարդ էր, երկու երեխաների հայր։ «Սիրում էր երգել, անգամ շատերի ընտանեկան ուրախություններն ինքն էր անցկացնում իր երգ-երաժշտությամբ։ Դրանից բացի, մեր գյուղում՝ Վերին Հոռաթաղում, վարսավիրանոց էր բացել և զբաղվում էր նաև այդ աշխատանքով։ Հումորը տեղը, տրամադրությունը միշտ բարձր մարդ էր»,-ասում է մեր զրուցակիցը, եղբոր հետ հետ կատարվածը համարելով ողբերգություն։ 

Այսքանով հանդերձ ընտանիքը հույսը չի կորցնում, որ գուցե հրաշքով նաև ողջ հայտնաբերվի, քանի որ Կարենը կապի մեջ է Կարմիր խաչի առաքելության հետ։ «Խոստացել են, որ այդ տարածքում կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ»։ 

Հիշեցնենք, որ Արցախում պատերազմի հետևանքով մոտ 2 տասնյակ անհետ կորած կա։ Նրանց գտնվելու և ճակատագրի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Հունան Թադևոսյան

Ստեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը