Իտալիայի հյուսիսում կենցաղային գազի պայթյունի հետեւանքով հինգ մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի հյուսիսում կենցաղային գազի պայթյունի հետեւանքով հինգ մարդ է զոհվել ու մեկն էլ լուրջ վնասվածք ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով La Repubblica-ն:
ԱՊ-ն կատարվել էր շաբաթ գիշերը Սավոնա նահանգի Արնասկո քաղաքից ոչ հեռու : Պայթյունը որոտացել է գիշերվա ժամը երեքից հետո: Դրա հետեւանքով երկհարկանի շենքը, որտեղ երկու ընտանիք էր ապրում, ամբողջովին փլուզվել էր:
Անմիջապես պատահարի վայր են ժամանել փրկարարները ու հրշեջ աշխատակիցները, որոնք փլատակների տակից հանել են չորս տղամարդու ու մեկ կնոջ դի:
Եվս մեկ կին մարմնի մակերեսի 80 տոկոսի երրորդ աստիճանի այրվածք է ստացել ու տեղափոխվել Ջենովայի հիվանդանոց: Նրա վիճակը ծայրաստիճան ծանր է գնահատվում:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համար
5
Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղել



