Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վանդակաճաղված, պարսպապատված, ոստիկանապատված. ստերի «մարգարիտների» ևս մեկ «փունջ». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, ինչպես հայտնի է, զորացրվելու նախօրեին զինծառայող Բենիամին Մանուչարյանը դիրքերից տեղակայման վայր գնալիս բքի ժամանակ մնացել է ձյան տակ և մահացել: Ահավոր ողբերգություն, որքան էլ որ մեր հասարակության մի հատվածը, երկրում իշխող վարչակարգը անհաղորդ են դարձել նման ողբերգություններին: Իսկ կար ժամանակ, որ այսօրվա ռեժիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակում, հատկապես ոչ մարտական պայմաններում զինվորի զոհվելու, մահանալու ցանկացած դեպք դարձնում էր իր հիմնական ասելիքը: Եվ խոսքը նույնիսկ «նախկին» Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Դե, այն Փաշինյանի, որ «ընդդիմադիր էր աշխատում» և «ժողովրդական տրիբուն» էր համարվում: Արդեն վարչապետի պաշտոնում, 2018 թվականի մայիսի 12-ին իր նշանակած, իսկ հիմա բանտում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին սպայակազմին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ նշել է. «... Ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը:

Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն, և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզանից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է, և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը: Այն Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման արդեն գրեթե 6 տարվա ընթացքում հայոց բանակում ամենից շատ զոհեր ու մահեր են արձանագրվել: Թե բա՝ «յուրաքանչյուր դեպք», թե բա՝ լրջորեն պիտի քննվի: Ինչքան որ կացարանում ուղիղ 1 տարի առաջ հրո ճարակ դարձած ու 15 զինվորի կյանք խլած դեպքը քննվեց: Այդ ողբերգական խայտառակությունից հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա սիրելի Սուրեն Պապիկյանը ոչ միայն ուրախզվարթ կյանք են վայելում, այլև շարունակում են պաշտոնավարել:

Տարին նոր-նոր է սկսվել, բայց հայոց բանակում արդեն առնվազն 4 զոհ կա: Ու ոչ մեկը դրա համար պատասխան չի տվել: Երկրորդ սուտը, որ առանձնացրել ենք, Նիկոլ Փաշինյանի սիրելի թեմաներից է, ի լրումն՝ խիստ հատկանշական: Վարչապետ դառնալուց հետո, մասնավորապես 2018 թ. սեպտեմբերի 21-ին ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Պետք է բացենք Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ»: Սա ասել է այն Նիկոլ Փաշինյանը, որը վանդակաճաղել, պարսպապատել ու ոստիկանապատել է իր աշխատանքի ու կեցության հետ կապված հնարավոր բոլոր վայրերը: Զուտ արձանագրենք, որ ԱԺ դռներն ու պարիսպները այդպես էլ փակ մնացին:

Ավելին, 2022-ին ԱԺ դարպասները զոդվեցին, շրջակայքը ցույցերի ժամանակ «կահավորվել» էր լուսաձայնային նռնակներով, ԱԺ շենքի երևացող տեղերում էլ ցուցադրաբար նստեցվել էին դիպուկահարներ, իսկ Փաշինյանի քաղաքական մերձավորները չէին էլ թաքցնում, որ պատրաստ են հայ մարդկանց գնդակահարելու հրաման տալ: Երրորդը թեպետ բազմիցս հիշատակված, բայց խիստ հատկանշական սուտ է, իսկ Փաշինյանին իշխանության բերելու և 2018ին նրան ընտրողների համար՝ նաև «կուտ»: Փաշինյանը բազմիցս հայտարարել է ճանապարհային արագաչափերը և տեսախցիկները ընդհանրապես վերացնելու մասին: Իրականությունը, սակայն, այն է, որ ա) արագաչափերի և տեսախցիկների քանակն էապես ավելացավ, բ) տուգանքները պահպանվեցին:

«Հպարտ քաղաքացիները», սակայն, խիստ գոհ են, պետք է ենթադրել: Չորրորդը նույնպես հատկանշական սուտ է, որին մեր թերթը տարբեր հրապարակումներում անդրադարձել է: Փաշինյանն ու նրա թիմակիցները հաճախ են դիրքավորվում՝ որպես «շահումով խաղերի» դեմ պայքարողներ: Փաշինյանը խոստանում էր. «Մի կողմից՝ աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից՝ ղումարբազությունն է խրախուսվում: Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք: Էդ փողոցային թակարդները, որոնք են բուքմեյքերական գրասենյակները և այլն, պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով դրանց գործունեությունը սահմանափակվի, և, ի վերջո, դրանք ևս դուրս գան»: Իրականությունը բոլորովին այլ է. զուտ պաշտոնական թվեր՝ խաղադրույքների վիճակագրություն՝ ըստ տարիների. եթե 2017 թվականին խաղադրույքների տարեկան ընդհանուր ծավալը եղել է 138,5 միլիարդ դրամ, ապա 2022-ին այդ «ցուցանիշը» հասել է 5,3 տրիլիոն դրամի:

Այսինքն, Փաշինյանի կառավարման շրջանում ոչ միայն պետական պարտքն է բազմապատիկ աճել, այլև խաղամոլության աստիճանը: Իսկ փաշինյանական իշխանության իբր պայքարը այդ «ղումարբազության» դեմ ընդամենը պայքար էր լրատվամիջոցների դեմ՝ վերջիններիս եկամուտներին հարվածելու տեսքով, որը, սակայն, ոչ թե չպակասեցրեց այդ ոլորտի շրջանառությունը, այլ ավելի մեծացրեց, ինչի մասին, ի դեպ, զգուշացնում էինք դեռ այն ժամանակ, երբ չմտածված օրենքը շրջանառվում էր խորհրդարանում: Հինգերորդը, որ առանձնացրել ենք, ավելի շատ ցինիզմ է, քան ուղղակի սուտ: Փաշինյանը շատ է սիրում ներկայանալ կառուցողի, ավերից ու աղետից բացի, նաև ուրիշ ինչ-որ բան ստեղծողի գովազդային կերպարով: Մասնավորապես, նա արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը պետական միջոցներով զրոյից գյուղ է կառուցելու:

Ի դեպ, այդ գյուղը, որ Շիրակի մարզում է նախատեսված՝ Ջրաձոր անունով, չկա: Բայց ռեկլամը բոլ-բոլ է: Թեկուզ երկու գյուղ կառուցի: Բայց ո՞վ է դրա մասին հայտարարում: Նիկոլ Փաշինյա՛նը, որի կառավարման շրջանում Արցախի մի շարք քաղաքներ ու մի քանի հարյուր գյուղեր (ընդհանուր՝ 380 բնակավայր) անցել են թշնամուն: Փաշինյանը, որի կառավարման շրջանում ՀՀ մի շարք գյուղեր, այսպես ասած, «կիսվել» են ու տրվել թշնամուն, իսկ հարյուրավոր բնակավայրեր էլ հայտնվել են թշնամական ագրեսիայի ուղիղ սպառնալիքի տակ: Վեցերորդը այնքան բացահայտ սուտ է, որ մենք նույնիսկ չենք մեկնաբանի: Անհերքելի փաստ է, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը, որը բացեիբաց ուրացավ Արցախը, վտանգի տակ դրեց ու հանրագումարում դարձավ Արցախի հայաթափումն իրականացնող:

Նա ոչ թե Արցախյան ազատամարտի արդյունքները պաշտպանեց, այլ, իր ՔՊ-ով հանդերձ, զրոյացրեց, ոչնչացրեց այդ արդյունքները, իսկ դրանից հետո էլ հայտարարում է, թե Արցախի հարցում այլ տարբերակ ոչ մի դեպքում չէր կարող լինել, քան այն, ինչ ինքն արեց: Իսկ յոթերորդն ուղղակի «մարգարիտ» է, եթե ստախոսության մեջ կարող է նման բան լինել: Նիկոլ Փաշինյանը 2018 թ. հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետի պաշտոնակալման առիթով ունեցած ելույթում այսպիսի բան է ասել. «...Շատ կարևոր է մարդկանց չխաբելը: Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց երբեք չխաբելն է, մարդկանց առջև կանգնելու, նրանց աչքերին ուղիղ նայելու իրավունքը չկորցնելն է...»: Անձնավորություն, որ 10 րոպեում 11 հատ սուտ է ասում, հետո չքմեղանում թե՝ «ես նման բա՞ն եմ ասել...», խոսում է մարդկանց չխաբելու մասին, որպես... իր գլխավորած իշխանության ամենակարևոր առաքելության: Սա ավելին է, քան պարզապես ցինիզմը, սա ծաղրաթաթախ ցինիզմ է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին