Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գները բարձրանում են, ասում են՝ հիմնավոր է, իջնում են՝ դառնում են կասկածելի. Ի՞նչ շահ է հետապնդում ՄՊՀ-ն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սինչև վերջերս, երբ բենզինի գները Հայաստանում բարձրանում էին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ասում էր՝ հիմնավոր են։ Անցած տարվա սկզբին մի պահ դրանք բավական ցածր էին և ձեռնտու սպառողների համար, շտապեցին հայտարարել, թե կասկածներ ունեն դրանց հիմնավորված լինելու հետ կապված։ Ասում էին՝  ավելի ցածր են, քան պետք է լինեն։

Տպավորություն է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շահագրգռված է, որպեսզի գները բարձր լինեն։ Հանձնաժողովը մի տեսակ դարձել է շուկայում բարձր գները հիմնավորող մարմին։

Երբ գները բարձրանում են, ասում են՝ հիմնավորված է, երբ իջնում են, դառնում են կասկածելի։

Ավելի շատ անհանգստացած են ցածր, քան բարձր գներով։ Չնայած իրենց խնդիրը բարձր կամ ցածր գները չեն։

Տևական ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը համարում էր, որ Հայաստանում բենզինի գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը։ Այսինքն՝ այնքան են, ինչքան պիտի լինեն, խախտումներ չկան, չարաշահումներ չկան։ Ամեն ինչ նորմալ է ու այդպես էլ պետք է լիներ։

Հանձնաժողովը ջանք չէր խնայում հիմնավորելու բենզինի գների հիմնավորվածությունը։

«Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսավարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝  Հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ  իրականությունը»,- այս հայտարարությունը Հանձնաժողովն արել է անցած տարվա նոյեմբերի 17-ին, երբ բենզինի գները Հայաստանում հասել էին ռեկորդային բարձր մակարդակի։

Դրանից կարճ ժամանակ անց՝ ընդամենը ամիսուկես հետո, Հանձնաժողովը վարույթներ հարուցեց բենզինի շուկայում գործող խոշոր ընկերությունների նկատմամբ՝ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահումների հիմքով։

Ընդ որում, չարաշահումների հիմքերը բոլորովին էլ նոր չէին առաջացել։ Առաջացել էին ավելի վաղ։ Նույնիսկ ավելի վաղ, քան այն ժամանակ, երբ բենզինի գներն անհամեմատ ցածր էին։ Հետո բարձրացան ու այսօր ռեկորդային բարձր են։

Հանձնաժողովը վարույթներ է հարուցել շուկայի 4 խոշոր մատակարարների նկատմամբ, որոնք ունեն գերիշխող դիրք ու միասին տիրապետում են շուկայի ավելի քան 66 տոկոսին։ Ամենախոշորը «Սի Փի ԷՍ էներջի գրուպն» է, որի բաժինը հասնում է 41 տոկոսի։ Երկրորդը  «Ֆլեշն» է՝ 29 տոկոս մասնակցությամբ։ Երրորդ և չորրորդ տեղերում «Մեգա Թրեյդն» ու «Մաքս Օիլն» են. առաջինն ունի՝ 17, երկրորդը՝ 13 տոկոս մասնաբաժին։

Այս ընկերությունների նկատմամբ էլ Հանձնաժողովը որոշել է վարույթ հարուցել՝ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահումների հիմքով։

Մինչ այդ կատարվել են ուսումնասիրություններ, որոնք ընդգրկել են 2022-2023թթ. ժամանակահատվածը։ Պարզվել է, որ ընկերությունների կողմից բենզինի ձեռքբերման և իրացման գներում առկա են անհամարժեք փոփոխություններ։

«Առկա տեղեկատվության ուսումնասիրության և համադրման արդյունքում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել են ընկերությունների կողմից բենզինի գների ինքնարժեքը կազմող ծախսային բաղադրիչների, այդ թվում՝ ձեռքբերման գների և ընկերությունների կողմից բենզինի իրացման գների անհամարժեք փոփոխություններ, ներառյալ՝ չհիմնավորված բարձր և ցածր գնային քաղաքականության դրսևորումներ»,- հարուցված վարույթներով արձանագրել է Հանձնաժողովը։

Երկու տարի պիտի պահանջվեր, որպեսզի Հանձնաժողովն ի վերջո պարզեր, որ բենզինի գները Հայաստանում հիմնավորված չեն։ Մինչ այդ նույն Հանձնաժողովը բազմիցս հավաստիացնում էր, որ օպերատիվ հետևում են բենզինի շուկային, դիտարկումներ են անում, մշտական ուշադրության տակ են պահում և այդքանից հետո միայն երկու տարի հետո են տեսել, որ չհիմնավորված բարձր և ցածր գնային քաղաքականության դրսևորումներ կան։

Չհիմնավորված ցածր գների մասին Հանձնաժողովի նախագահը, իհարկե, խոսել է դեռևս անցած տարվա մայիսին՝ պնդելով, որ Հայաստանում բենզինի գները չհիմնավորված ցածր են։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն։ Ավելին ասեմ, այս գինը տնտեսապես կասկածներ է հարուցում։ Բայց ոչ թե բարձր, այլ հակառակը՝ ցածր լինելու առումով»,- Ազգային ժողովում հայտարարում էր Հանձնաժողովի նախագահը՝ շատերի մոտ տարակուսանք առաջացնելով։

Այն ժամանակ, երբ Հանձնաժողովի նախագահը նման հայտարարություն էր անում, քչերը կարող էին պատկերացնել, որ դրանից հետո բենզինի գները կտրուկ բարձրանալու են։ Բայց այդպես էլ եղավ։

Գները կտրուկ բարձրացան, ինչին, անշուշտ,  նպաստեց նաև արված հայտարարությունը՝ չհիմնավորված ցածր գների վերաբերյալ։

Չհիմնավորված ցածր գների վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի հայտարարությունը բազմիցս է հնչել, բայց ոչ մի անգամ Հանձնաժողովից խոսք չի եղել բենզինի գների չհիմնավորված բարձր լինելու վերաբերյալ։ Ընդհակառակը՝ դրանք միշտ էլ հիմնավորված ու պատճառաբանված են  համարվել։ Հանձնաժողովը ոչ մի անգամ իր մշտադիտարկումներում չհիմնավորված բարձրացումներ չի արձանագրել։ Միայն այն ժամանակ, երբ համարեց, որ չհիմնավորված ցածր են գները, ուսումնասիրություն սկսեց շուկայի 4 հիմնական մասնակիցների նկատմամբ։

Իսկ ինչո՞ւ նույնպիսի օպերատիվությամբ ուսումնասիրություն չէր անում, երբ գները բարձրանում էին։ Եթե նույնիսկ անում էր, միևնույն է, վերջում հայտարարում էր, թե խախտումներ կամ չարաշահումներ չկան։ Դոլարի նվազման ազդեցությունն ու դրսի գներն էին համադրում, հիմնավորում, որ ամեն ինչ նորմալ է։

Ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա պարզվեց՝ բենզինի գները նաև չհիմնավորված բարձր են եղել։

Եթե նույնիսկ վարույթի ընթացքում այս հանգամանքը հիմնավորվի, միևնույն է, դա այլևս ոչինչ չի տա սպառողին։ Չհիմնավորված բարձր գինը, որը վճարվել է բենզինի համար, ոչ մեկը չի վերադարձնի։ Լավագույն դեպքում Հանձնաժողովը կբավարարվի վարույթի տակ հայտնված ընկերություններին զգուշացնելով կամ տուգանելով, իսկ դրանից սպառողին ոչ սառն է, և ոչ էլ՝ տաք։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր Կամենդատյան