Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանն Ալիևին պայմանագրի նոր կետ է առաջարկում (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։

Նա այդ մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում։

«Այս դեպքում ՀՀ-ն և Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն և դրանք կատարելու համար մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն կունենան»,– ասել է նա։

Ըստ նրա` Ադրբեջանը մի կողմից ասում է, որ իր բանակն ուզում է ուժեղացնել, մյուս կողմից դժգոհում է, որ ՀՀ–ն Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում։

«Այսինքն` այստեղ տրամաբանությունը ո՞րն է. որ ՀՀ–ն բանակ չպետք է ունենա՞։ Եթե սա է ընկալումը, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է. ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրավունք։

Դրա համար ենք մենք ասում` եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, որ պատերազմի հնարավորություն չլինի։ Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով` տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ունենալ մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները։ Սա տրամաբանությունից դուրս է»,– ընդգծել է Փաշինյանը։

Անդրադառնալով բանակցային գործընթացին` ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանը գոնե մինչև այս պահը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով։

«Սա պետք չէ ժխտել, քանի որ և ՀՀ–ում, և Ադրբեջանում կան և կլինեն ուժեր, որոնք շահագրգռված չեն խաղաղությամբ։ Այստեղ շատ կարևոր է երկրների ղեկավարների այն դիրքավորումն ու խոսույթը, որ նրանք օգտագործում են։

Կարևորն այն է, թե ինչ է հնչում ամենաբարձր մակարդակից, դա է ցույց տալիս, թե որքանով ենք մենք անկեղծ` խաղաղության ձգտման մեր ճանապարհին։ Այո, լինելու են բազմաթիվ բարդություններ, սակայն հարց է` արդյոք մենք գնո՞ւմ ենք այդ բարդությունները լուծելու ճանապարհով, թե ոչ»,– նշել է նա։

Փաշինյանը վստահեցրել է, որ գոնե ինքը գնում է այդ ճանապարհով, հույս ունի, որ այդ ճանապարհով կգնա նաև Ադրբեջանի ղեկավարը։

Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել