Բուրկինա Ֆասոյում ահաբեկիչների հարձակման զոհ են դարձել 18 երկրների քաղաքացիներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման զոհ է դարձել 23 մարդ, որոնց թվում` 18 երկրների ներկայացուցիչներ: «ՖրանսՊրես»-ին այդ մասին հայտնել է անվտանգության ոլորտում աղբյուրը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ զոհվել է 22 մարդ: ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ սպանվածների և վիրավորների թվում Ռուսաստանի քաղաքացիներ չկան:
«Ռոյթեր» գործակալությունը հղում է կատարել ոստիկանության աշխատակցին` նշելով, որ ուժայիններին հաջողվել է լիկվիդացնել չորրորդ զինյալին Yibi հյուրանոցում: Նրա տվյալներով` հարձակվողներից երկուսը կանայք էին:
«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ անհայտ անձինք հունվարի 15-ին հարձակվել էին սրճարանի վրա, այնուհետև պատանդներ էին վերցրել Ուագադուգուի Splendid հյուրանոցում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



