Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հույսով սպասում ենք, որ Աստված այս անգամ էլ ձեռքը չի քաշել Կառլենից

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

28-ամյա Կառլեն Հակոբյանի ճակատագիրը, արդեն 3 ամիս է, անհայտ է, ընտանիքը որևէ լուր չունի։ Ամեն րոպե հրաշքի սպասումով, հավատում են, որ մի օր էլ ինքը կվերադառնա։ 

Սեպտեմբերյան մարտերից հետո Կառլենի ընտանիքը դիմել է հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներին, միջազգային կառույցներին ու մարդասիրական կազմակերպություններին։ Քույրը՝ Մարիան MediaHub-ին պատմում է, որ Կառլենը սեպտեմբերի 15-ին է բարձրացել դիրքեր, վերջին անգամ նա կապի է դուրս եկել սեպտեմբերի 19-ին՝ չարաբաստիկ պատերազմից ժամեր առաջ։ 

«Կառլենը ռացիայով կապ է հաստատել, ասել, որ ամեն ինչ լավ է, տեղը փոխում են, իսկ հեռակապի մարտկոցի էներգիան վերջանում է, հարցրել է բոլորից ու կապից դուրս եկել»,- ասում է Մարիան, նշելով, որ իր բոլոր ծառայակից ընկերներն իրեն ողջ են տեսել։ 

«Այդ օրերին հրետակոծությանը զուգահեռ աշխատում էր նաև օդուժը։ Ադրբեջանական հազարավոր զորքի դեմ մեր տղերքը կռվում էին մարդկային ու զենքի տեսանկյունից քիչ ռեսուրսով։ Այդ հրթիռակոծության ժամանակ՝ հետնահանջի պահին տղերքի մի մասն իրար կորցնում են, մի քանի հոգի վերադառնում են, մյուսների, այդ թվում՝ Կառլենի մասին առայժմ տեղեկություններ չկան»։ 

Հրադադարից հետո Կառլենի հայրը՝ Կարեն Հակոբյանը, մնացել է Արցախում, մինչև հայաթափման վերջին օրը, իսկ փոքր եղբայրը փրկարարների հետ մասնակցել է որոնողափրկարարական աշխատանքներին։ 

«Դիրքերից, նաև այն ուղղությամբ, որտեղ Կառլենն է եղել, տարհանել են և՛ զոհեր,, և՛ վիրավորներ։ Բայց եղբորս ու այդ դիրքից ևս մի քանի հոգու մասին հետք ու տեղեկություններ չեն գտել։ Հայրս Հայաստան է տեղափոխվել վերջին ավտոբուսով։ Ամեն տեղ փնտրել է ու այդպես կիսատ եկել։ Անգամ այստեղ ԴՆԹ թեստ ենք հանձնել, բարեբախտաբար նույնականացում չի հաստատվել։ Մենք վստահ ենք, որ ողջ է»,- ասում է Մարիա Հայրապետյանը։ 

Կառլենի հարազատները հավատում են հրաշքների։ Քրոջ խոսքով. «Աստված շատ փորձություններից է ազատել Կառլենին, հույսով սպասում ենք, որ այս անգամ ևս իր ձեռքը չի քաշել։ Մեծ սիրտ ունի եղբայրս, չափազանց բարի ու ընկերասեր մարդ է։ Մեր ընտանիքի ամբողջ հոգսն ինքն է հոգացել»։

Մարիան չի ուզում հիշել գաղթի ճանապարհը։ Հայաստան է եկել իր ամուսնական ընտանիքի հետ, հետևում թողնելով եղբորը, որի մասին այդ ժամանակ մտածում էր, որ կհայտնվի, հայրենի տունն ու Արցախում ապրած երջանիկ այն կյանքը, որն այսօր երանությամբ է հիշում...

Հունան Թադևոսյան

ԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ Մխիթարյան