Հունվարի 15-ին գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, որ այս պահին երթևեկելի գծում աշխատում են 3 հատ երեք վագոնանի շարժակազմեր։
«Կիսվում ենք նաև հիանալի լուրով՝
Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը:
Հավատացած եղեք՝ մետրոպոլիտենի ողջ անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու անվտանգ երթևեկությունը»,-հավելում են մետրոպոլիտենից:
Նշվում է, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Շաբաթվա ընթացքում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 272 հազար 159 ուղևոր:
Գիծ են դուրս բերվել 2648 շարժակազմեր, որոնցից 456-ը երեք վագոնանի, 1283-ը երկու վագոնանի և 908-ը մեկ վագոնանի։
2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն. 587 հազար 108 ուղևորներ։
Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն»:




















































