Ճապոնիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան կիրակի՝ հունվարի 7-ին, չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է Kyodo News-ը։
Ինչպես նշել է Ճապոնիայի ԱԳՆ-ն, սա Կամիկավայի առաջին այցն է Ուկրաինա՝ սեպտեմբերին պաշտոնը ստանձնելուց հետո։
Յոկո Կամիկավան բանակցություններ կվարի ուկրաինացի պաշտոնյաների, այդ թվում՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Ակնկալվում է, որ Ճապոնիայի արտգործնախարարը կկրկնի, որ Ճապոնիայի աջակցությունն Ուկրաինային մնում է անփոփոխ։
Փետրվարի 19-ին Տոկիոյում նախատեսվում է կոնֆերանս՝ Ուկրաինայի թեմայով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



