Ռոնալդուն կարժանանա Մարադոնայի անվան մրցանակին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պորտուգալիայի ազգային թիմի և արաբական «Ալ-Նասր»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կարժանանա Մարադոնայի անվան մրցանակին, այս մասին գրում է Goal-ը:
«Ալ Նասր»‑ի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Globe Soccer Awards‑ի կողմից կստանա Դիեգո Մարադոնայի անվան մրցանակը ՝ որպես 2023 թվականի լավագույն ռմբարկու:
Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 19-ին: Նախորդ տարի 38‑ամյա Ռոնալդուն 59 խաղում դարձել է 54 գոլի հեղինակ՝ առաջ անցնելով ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեից (52 գոլ, 53 խաղ), «Բավարիա»-ի հարձակվող Հարի Քեյնից (52 գոլ, 57 խաղ) և «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էրլինգ Հոլանդից (50 գոլ, 60 խաղ):
Ռոնալդուն «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիր է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



