Մի կողմ նետեք Հայոց պատմության հատկապես 7-րդ դասարանի դասագրքերը և երեխաների հետ աշխատեք ձեր իմացած պատմության գրքերով. Հոխիկյան
ԲԼՈԳՔանի որ օրեր անց վերսկսվելու են հանրակրթական դպրոցների դասերը, առաջարկ և խնդրանք ունեմ դպրոցների այն պատմության ուսուցիչներին, ովքեր ունեն բարոյականություն և սեփական ուղեղ։
Մի կողմ նետեք Հայոց պատմության հատկապես 7-րդ դասարանի դասագրքերը և երեխաների հետ աշխատեք ձեր իմացած պատմության գրքերով։ Որևէ մեկը չի կարող ձեզ վերահսկել, առավել ևս, եթե ունեք բարոյական ու ազգային կերպար ունեցող տնօրեն։ Իսկ եթե տնօրենը նիկոլական է, ապա ուղղակի առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու երեխաներին տվեք ճիշտ պատմություն։
Ամիսներ անց ոմն Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած թուրքական «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքերը կվառվեն որպես աղբ։ Իսկ մինչև այդ, պատմության ուսուցիչներից է կախված, թե ինչպես կդիմադրեն դպրոցները երեխաների դեգրադացմանը։
Փաստացի կարող ենք ասել, որ այդ այլասերված դասագրքերի մեջ տեղ գտած մտքերը բառ առ բառ համընկնում են թուրքական քարոզչության հետ, և մեծ հավանականությամբ այդ գրքերը գրվել են թուրքական հատուկ ծառայությունների հովանու ներքո։
Հարգելի պատմության ուսուցիչներ, տեր կանգնեք աշակերտների վաղվա օրվան։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ



