Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռիսկի խումբ. Ինչո՞ւ է գրիպով վարակվելը վտանգավոր շաքարախտով մարդկանց համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սրտանոթային հիվանդություններով, շաքարախտով ու մի շարք այլ հիվանդություններով տառապող մարդկանց, նաեւ տարեցների, երեխաների ու հղի կանանց համար գրիպով վարակվելն ավելի վտանգավոր է, մյուսների համար: Ի՞նչ կապ կա շաքարախտի ու գրիպի միջեւ ու ինչո՞ւ են շաքարախտով հիվանդները ռիսկի խմբում:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բացատրեց էնդոկրինոլոգ ու դիետոլոգ Հասմիկ Աբովյանը, շաքարախտով հիվանդ ոչ բոլոր մարդիկ են անհրաժեշտ բուժում ստանում ու կոմպենսացնում արյան մեջ գլյուկոզայի քանակը: Ոմանք նույնիսկ չգիտեն, որ շաքարախտով հիվանդ են, ոմանք էլ գիտեն, բայց ոչինչ չեն ձեռնարկում այն կոմպենսացնելու համար: Դրա հետեւանքով՝ արյան մեջ շաքարի մշտապես բարձր մակարդակի պատճառով նրանց մոտ զարգանում է նեյրոպատիա, անգիոպատիա (անոթների ախտահարում), նեֆրոպատիա, երիկամների գործառույթների խախտում ու այլ խնդիրներ: Այդ ամենը թուլացնում է շաքարախտով հիվանդների իմունային համակարգը ու նրանց խոցելի դարձնում ինֆեկցիաների նկատմամբ: Հենց այդ պատճառով էլ շաքարախտ ունեցողները կարող են ավելի հեշտությամբ վարակվել գրիպով (եւ այլ ինֆեկցիոն հիվանդություններով) ու վարակվելուց հետո բարդացումների զարգացման հավանականությունը նույնպես նրանց դեպքում ավելի բարձր է:

Շաքարախտով տառապող մարդու մոտ գրիպի բուժումն իր բարդություններն ու առանձնահատկություններն ունի: Ինչպես նշել է մասնագետը՝ գրիպը լուրջ սթրես է օրգանիզմի համար, իսկ սթրեսը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին վատացնում է հիվանդի վիճակը: Հենց այդ պատճառով էլ գրիպը բուժելիս անհրաժեշտ է նաեւ շաքարախտով բուժման կորեկցիա անել, որպեսզի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմայի շրջանակում մնա: Օրինակ, եթե 2-րդ տեսակի շաքարախտով հիվանդն այն փոխհատուցելու համար հաբեր է ընդունում, գրիպի դեպքում դա կարող է բավարար չլինել, ու նա կարող է ինսուլինի կարիք ունենալ: 1-ին տեսակի շաքարախտով մարդուն էլ կարող է ինսուլինի չափաբաժինների կորեկցիա պահանջվել:

Եթե շաքարախտով տառապողը գրիպով է հիվանդացել, ինքնաբուժումով ցանկալի է չզբաղվել՝ շատ ավելի ճիշտ կլինի վստահել մասնագետներին, որոնք կկազմակերպեն թե՛ գրիպի բուժումը, թե՛ շաքարախտի վերահսկողությունը: Յուրաքանչյուր 4 ժամը մեկ խորհուրդ է տրվում չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, դրա կտրուկ տատանումները կանխելու համար:

Հասմիկ Աբովյանը շաքարախտով հիվանդներին նաեւ խորհուրդ է տալիս գրիպի դեմ պատվաստվել: Պատվաստանյութն իհարկե հարյուրտոկոսանոց պաշտպանություն չի ապահովում, քանի որ գրիպի վիրուսը շատ արագ է մուտացվում, բայցեւայնպես այն կնվազեցնի վարակվելու հավանականությունը:

Իսկ եթե դուք չգիտեք, որ շաքարախտ ունեք, գուցե արժե համենայն դեպս ստուգվել, մանավանդ եթե ձեր ընտանիքում կան ուրիշ շաքարախտով հիվանդներ, եթե դուք ավելորդ քաշ ունեք ու եթե ձեր գոտկատեղի հաստությունը 82 սմ-ից շատ է ( կանանց դեպքում) ու 92-ից շատ՝ տղամարդկանց դեպքում: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ստուգող անալիզը կարելի է հանձնել պոլիկլինիկայում, ըստ բնակության վայրի:

NEWS.am Medicine

Եթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըՏարադրամի փոխարժեքն այսօրՏավուշի մարզում երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ Ֆրանսիայի հարավը պատել են լայնածավալ անտառային հրդեհներըՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Հունաստանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի նոր միջադեպը Կիևին կզրկի Աթենքի աջակցությունից Մեսսին անընդհատ քայլում է դաշտում, իսկ Ռոնալդուն պաշտպաններին հանգիստ չի թողնում․ Նանի Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 3-ից 7-ը Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման նոր չափորոշիչներ Կուկուրելյային ասել եմ, որ առաջին «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս կգա հենց մեկնարկից, բայց երկրորդում՝ հաստատ ոչ, որովհետև ես նրան խաղադաշտում «կուտեմ»․ Յամալ Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձեզ հետ․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու