Մխիթարյանն իմ աշակերտն է, նա հիանալի մարդ է. «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ
ՍՊՈՐՏ«Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները եվրոպական ֆուտբոլում։
Մխիթարյանն այժմ հանդես է գալիս Միլանի «Ինտերում»:
«Ի՞նչ կարող եմ ասել Մխիթարյանի մասին, ով նույնիսկ 34 տարեկանում շարունակում է պահանջված մնալ Եվրոպայում։ Նա իմ աշակերտն է։ Մենք բոլորս գիտենք այս խաղացողին, բայց ամենից առաջ նա հիանալի մարդ է: Ֆուտբոլային ինտելեկտուալ, տիրապետում է 5 լեզվի, շատ խելացի։
Նա տարբերություն է դնում խաղադաշտում՝ նա ինձ համար վազում էր 12 կիլոմետր մեկ խաղում, նա շատ արագ է մտավոր և ֆիզիկապես։ Նա նաև շատ գոլեր է խփել կիսապաշտպանի դիրքում խաղալիս։
Նրա կարիերան ինձ չի զարմացնում»,- Միրչա Լուչեսկուի խոսքերն է մեջբերում BSO-ն։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



