Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սա մեր պատմության ավարտը չէ, պարտավոր ենք վերականգնել արժանապատվությունը»․ Արտակ Բեգլարյան

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի Ամանորյա ուղերձը․

«Սիրելի՛ Հայրենակիցներ,

Այս տարին ամփոփելիս բոլորս մտաբերում ենք առաջնահերթորեն արյուն, կորուստ, արտասուք, ազգային մեծագույն ողբերգություն, խարան, քանի որ կորցրել ենք մեր հինավուրց և սրբազան Հայրենիքը, մեր արժանապատվությունն ու արժեհամակարգի հենասյունը: Իրականում անհնար է բառերով նկարագրել այն ցավը, որն ապրել ու ապրում են արցախահայությունը և Արցախի բացառիկ արժեքը գիտակցող հայերը:

Մյուս կողմից, սա մեր պատմության ավարտը չէ, և կյանքը շարունակվում է՝ իր մարտահրավերներով ու հնարավորություններով հանդերձ: Ուստի, մենք պարտավոր ենք գալիք տարին և տարիներն օգտագործել արդյունավետ կերպով՝ վերականգնելու մեր արժանապատվությունն ու անդորրը, փայփայելու Հայոց Հայրենիքի մնացյալ մասը և արժանապատիվ կերպով վերադառնալու Արցախ: Այդ նպատակը ենթադրում է ազգային գաղափարախոսություն ու համախմբում, արդյունավետ կառավարում ու հզոր Հայոց Պետականություն:

Թո՛ղ 2024 թվականը բերի արժեհամակարգային հարություն և երկարաժամկետ պայքարի ոգի մեր ժողովրդի համար, իսկ յուրաքանչյուր հայի օջախին՝ երջանկություն, ներդաշնակություն ու խաղաղություն: Թո՛ղ կորչեն անցնող տարվա մեղքերը, զրկանքներն ու դժբախտությունները:

Շնորհակալություն Հայրենիքի ու մեր բոլորիս արժանապատվության պաշտպանության գործում այս տարի ևս ներդրում ունեցած անձանց՝ զոհված թե ողջ: Հատուկ խոնարհումս բոլոր ժամանակների զոհվածների հարազատներին և այժմ Հայոց Հայրենիքի սահմանները հսկող պաշտպաններին: Ներողություն բոլոր հայրենակիցներիս իմ բաժին բացթողումների համար:

Սրտանց ու ամուր գրկում եմ բոլոր նրանց, ովքեր գիտակցում են Արցախի արժեքը, խորապես ցավում են մեր կորուստների համար և զգում են պատասխանատվություն Մայր Հայաստանը փայփայելու և Արցախը վերադարձնելու ապագա պայքարի մեջ: Իսկ Արցախի էջը փակելու ցանկություն ունեցող անձինք կա՛մ դարձի կգան, կա՛մ մեկ օր կառերեսվեն Ժողովրդի ու Աստծո արդար դատաստանին:

Անկախ բոլոր հանգամանքներից՝ շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ:

Բոլորիս միահամուռ հավատքով ու ջանքով՝ մենք մեկ օր անվտանգ ու արժանապատիվ կերպով տոնելու ենք այս տոները կրկին Արցախում, վերագտնելու ենք մեր սրտերն ու հոգիներն այնտեղ»։ 

Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան