Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բուլղարիայի նախագահը փաստարկների պակասի վկայություն է համարում ԼՂ հակամարտության գոտում զենքի օգտագործումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հունվարի 15-ին պաշտոնական այցելությքամբ ժամանել է Բուլղարիա, և ուղևորվել Բուլղարիայի նախագահական պալատ, ուր նրան ընդունեց նախագահ Ռոսեն Պլևնելիևը։ Ողջունելով Հայաստ անի արտգործնախարարին` Բուլղարիայի նախագահը նշել է, որ բուլղար և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Սոֆիան շահագրգռված է երկկողմ համագործակցության առավել զարգացմամբ։ Նախագահ Պլևնելիևն ընդգծել է, որ Բուլղարիան հպարտանում է իր հայազգի զավակներով, ովքեր լուրջ ներդրում են ունեցել երկրի բարգավաճման գործում և այսօր էլ շարունակում են կարևոր դեր խաղալ Բուլղարիայի հասարակական, տնտեսական ու մշակութային կյանքում։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանը նախագահ Պլևնելիևին է փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։

Զրույցի ընթացքում ընդգծվել է երկուստեք պատրաստակամությունը` նոր լիցք հաղորդելու հայ-բուլղարական հարաբերություններին՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղություններով։ Որպես հեռանկարային բնագավառներ նշվեցին բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, տուրիզմը։

Բուլղարիայի նախագահը ներկայացրել է իր երկրի եվրոպական քաղաքականությունը, երկրի տնտեսական զարգացման նպատակով իրականացվող բարեփոխումները։

Նախագահ Պլևնելիևը և նախարար Նալբանդյանը մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Բուլղարիայի նախագահն իր երկրի աջակցությունն է հայտնել եռանախագահների գործունեությանը` համոզմունք հայտնելով, որ հիմնահարցն ունի միայն խաղաղ հանգուցալուծում։ «Ես համոզված եմ, որ խաղաղությունը պայմանավորված է բոլորի կողմից միջազգային հանձնառություններին հավատարմությունից։ Զենքի օգտագործումը վկայում է փաստարկների պակասի մասին», - ընդգծել Õ § Բուլղարիայի նախագահը։

Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է Բուլղարիայի Ազգային ժողովում, ուր հանդիպում է ունեցել խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևայի հետ։ Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել բուլղարական իշխանություններին` հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար` նշելով, որ նրանց նախնիներից շատերը Բուլղարիա են եկել 100 տարի առաջ՝ մազապուրծ լինելով Ցեղասպանությունից։

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել անցյալ տարվա ապրիլի 24-ին Բուլղարիայի խորհրդարանի կողմից Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության կապակցությամբ։

Հանդիպմանը կարևորվել է միջպետական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը, և քննարկվել են միջխորհրդարանական շփումների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության սերտացման ուղիները։

Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է խթանել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը և երկու երկրների խորհրդարանների միջև կապերը: Ցեցկա Ցաչևան վերահաստատել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին Բուլղարիա այցելելու հրավերը և հույս հայտնել, որ հնարավոր կլինի այցն իրականացնել այս տարվա ընթացքում: Նա նաև համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնումը կնպաստի Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացմանը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը և այդ առումով արժևորել իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան-Բուլղարիա խմբի ղեկավար Մանվել Բադեյանի ներկայությունը։

Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Նույն օրը կայացել են Հայաստանի և Բուլղարիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Դանիել Միտովի բանակցությունները, որոնք մեկնարկել են դեմ առ դեմ ձևաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Դանիել Միտովը նշել է, որ Հայաստանի և Բուլղարիայի հարաբերություններն ավելին են, քան պարզապես բարեկամական, դրանք գալիս են դարերի խորքից։ Նա խորհրդանշական է համարել, որ դեռևս միջնադարում մի քանի բուլղար թագավորներ ամուսնացել են հայուհիների հետ։ «Բուլղարները և հայերը ուս ուսի պայքարել են բալկանյան մի շարք պատերազմներում։ Հայաստանը հանդիսանում է Բուլղարիայի կարևոր միջազգային գործընկեր և վաղեմի բարեկամ: Այսօրվա այցը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին և հնարավորություն ընձեռում քննարկÕ �լու նոր ծրագրեր», - ասել է Դանիել Միտովը։

Շնորհակալություն հայտնելով Սոֆիա այցելելու հրավերի համար` Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր պատմական սերտ կապերը Բուլղարիայի հետ` հիմնված մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամության և մշակութային կապերի, ընդհանուր ճակատագրի և փոխադարձ համակրանքի վրա:

Նախարարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով նոր խթան հաղորդել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանը և հավելյալ ջանքեր ներդնել` համագործակցության առավել խորացման և զարգացման համար: «Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և մենք ցանկանում ենք գործնական քայլեր ձեռնարկել` մեր փոխգործակցությանը նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ», - շեշտել է Հա յաստանի արտգործնախարարը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության զարգացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, միջխորհրդարանական կապերի զարգացման, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության խթանման վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։

Այս առումով Բուլղարիայի արտգործնախարարը նշել է, որ երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություն է հանդիսանում Սև ծովը և Հարավային Կովկասը կապող տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը, դրա ներուժի օգտագործումը:

Եվրոպայի խորհրդում Բուլղարիայի նախագահության համատեքստում քննարկվել են բուլղարական նախագահության առաջնահերթությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ՀՀ-ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ ընթացող բանակցություններին: Նախարար Միտովը վերահաստատել է Բուլղարիայի աջակցությունը ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի` ուկրաինական ճգնաժամի, իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրագործման, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես` սիրիական ճգնաժամի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը Դանիել Միտովին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը։

Հայաստանի արտգործնախարարն իր բուլղարացի գործընկերոջը հրավիրել է Երևան:

Նախարարների հանդիպմանը հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։

Բուլղարիայի արտգործնախարարը պաշտոնական ընթրիք է տվել Հայաստանի ԱԳ նախարարի պատվին։

Բուլղարիայի խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բուլղարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներին: Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը միտված` խորհրդարանական բարեկամության խմբի անդամների գործունեությունը և նախաձեռնությունները:

Հունվարի 15-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել բուլղարահայ կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է իր այցի նպատակները, ունեցած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, պատասխանել էբուլղարահայերի՝ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցերի։

Հայաստանի արտգործնախարարը նշել է. «Մեծ հպարտություն է բոլոր հանդիպումների ընթացքում լսել Բուլղարիայի ղեկավարների կողմից հայ համայնքի վերաբերյալ հնչեցված բարձր գնահատականները երկրի կյանքում բուլղարահայերի դերի և կշռի մասին»: 

Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան