Ամերիկացի դերասանը մեղադրվում է հարևանին սրով սպանելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ168.am–ը գրում է.
Ամերիկացի դերասան Ռիկարդո Մեդինա-Կրտսերը, ով հայտնի է «C.S.I. Մայամի», «Հզոր ռեյնջերները», «Շտապօգնություն» ֆիլմերից, մեղադրվում է իր հարևանին սրով սպանելու մեջ, հայտնում է Entertainment Weekly-ն:
Հաղորդվում է, որ Մեդինա-Կրտսերն անցած տարվա հունվարի 31-ին խոցել էր Լոս Անջելեսի իր հարևանին աղջկա մասին վեճի ժամանակ: Հայտնի է նաև, որ դերասանն անձամբ է զանգել շտապօգնություն վիրավոր Ջոշ Ստատերի համար, ինչպես նաև զանգահարել ոստիկանություն: Ժամանումից հետո բժիշկներն արձանագրել էին տղամարդու մահը:
Ներկայում իրավապահներն ազատ են արձակել դերասանին, քանի որ բավարար ապացույցներ չունեն նրան կալանավորելու համար: Այս գործով դատական նիստը նախատեսված է հունվարի 19-ին:
Դերասանի փաստաբանը պնդում է, որ նա սուրն օգտագործել է որպես ինքնապաշտպանական միջոց:
«Ուզում եմ ասել, որ ես շատ ու շատ եմ զղջում այն բանի համար, ինչ կատարվել է: Ես ուրախ եմ ազատության մեջ հայտնվելու համար, իմ սիրտը ցավում է Ստատերի ընտանիքի համար»,- տեղի ունեցածը մեկնաբանել է Մեդինա-Կրտսերը:
1
Զինված ուժերի նախկին զինծառայողը կրակել և սպանել է չորս ոստիկանի
2
Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները
3
Հունվարի 29-ին և 30-ին ջուր չի լինելու
4
Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը
5
Ինչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին



