Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրվում են առաջարկներ
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի հունվարի 26-ն՝ ուղարկելով [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին։ Առաջարկը պետք է ներառի՝
- հակիրճ բովանդակություն (1-2 էջ),
- նախահաշիվ,
- տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
- տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
- տեղեկատվություն դիմումատուի (անհատ, կազմակերպություն) և ստեղծագործական կազմի վերաբերյալ:
Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն, հեռ.՝ +374 10 599 629, Երանուհի Մարգարյան:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



