Վերին Լարսում հայկական 1000 բեռնատար է սպասում. եղանակի պատճառով ճանապարհը փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեպի Վերին Լարս տանող ճանապարհին հայկական 1000 բեռնատար է մնացել ճանապարհին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Վրաստանի տարածքում դեպի ՌԴ ուղղությամբ հայկական մոտ 200 բեռնատար կա, իսկ ՌԴ–ի տարածքում դեպի ՀՀ ուղղությամբ 800 բեռնատարներ են մնացել ճանապարհին»,– տեղեկացրեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանն այսօր արգելել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային ճանապարհով:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



