ԱՄՆ-ում Բայդենին կոչ են արել ճնշում գործադրել Կատարի վրա՝ շարունակելու բանակցությունները Գազայում պատանդների վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկու ամերիկացի սենատոր նախագահ Ջո Բայդենին խնդրել են ճնշում գործադրել Կատարի վրա՝ շարունակելու բանակցությունները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատանդների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ամերիկյան Axios պորտալը՝ հղում անելով սենատորների՝ պետության ղեկավարին ուղղված նամակին։
«Հանրապետական սենատոր Ջոնի Էռնսթը և դեմոկրատ սենատոր Ջեքի Ռոզենը նամակ են ուղարկել նախագահ Բայդենին՝ խնդրելով նրան ճնշում գործադրել Կատարի վրա՝ ՀԱՄԱՍ-ին ետ բերելու բանակցությունների սեղանի շուրջ՝ նոր պատանդների գործարքի հետ կապված»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Կատարը ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է Մերձավոր Արևելքում, «հատկապես երբ խոսքը վերաբերում է պատանդներին ազատելուն ուղղված ջանքերին»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



