Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆրանսիան և Հայաստանն այսօր առավել մոտ են, քան երբևէ․ Փարիզի քաղաքապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեկտեմբերի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից պարգևատրվել է Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ մեդալով («Médaille Grand Vermeil de Paris»)։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ 

Փարիզի քաղաքապետարանում մեդալի հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթով է հանդես եկել քաղաքապետ Անն Հիդալգոն, ով ընդգծել է, որ Ֆրանսիան և Հայաստանն այսօր առավել մոտ են քան երբևէ, և այդ հարցում իր նշանակալի ներդրումն ունի դեսպան Տոլմաջյանը, ով կարողացել է Հայաստանի ու հայ ժողովրդի պաշտպանության ու աջակցության գաղափարի շուրջ միավորել Ֆրանսիայի ամենատարբեր հասարակական-քաղաքական հոսանքների պատկանող գործիչների և կազմակերպությունների՝ այդ հիմնահարցը դարձնելով նաև ֆրանսիական հասարակության համախմբման անկյունաքարերից մեկը։ Քաղաքապետ Հիդալգոն նշել է, որ Փարիզը և ողջ Ֆրանսիան եղել և շարունակելու են լինել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին, և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին Փարիզի բարձրագույն մեդալով պարգևատրումը նաև այդ հանձնառության վկայությունն է։

Դեսպան Տոլմաջյանն իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել քաղաքապետ Անն Հիդալգոյին և Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ այս պարգևատրմամբ մեծագույն պատվի արժանացնելու և դրանով նաև ողջ հայ ժողովրդին հերթական անգամ զորակցության ու համերաշխության ուղերձ հղելու համար։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հայ ժողովուրդը բախվել է լրջագույն մարտահրավերների, և Հայաստանը բարձր է գնահատում ու առանձնակի կարևորում է այս դժվարին ժամանակահատվածում ողջ Ֆրանսիայի, մասնավորապես՝ Փարիզի պես անկեղծ բարեկամի առկայությունն իր կողքին։ Դեսպանը հիշեցրել է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը խարսխված է հազարամյա պատմության և քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա, և վստահություն է հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ ու խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և գերատեսչության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

ՏԵՂԵԿԱՆՔ

1911թ․ ստեղծված Փարիզի Մեծ մեդալը շնորհվում է համամարդկային կարևորություն ունեցող հարցերում նշանակալի ձեռքբերումների և գործողությունների համար։ Մինչ օրս շքանշանով պարգևատրվել են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լըգրանը, համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Բրիժիթ Բարդոն և Ժան-Պոլ Բելմոնդոն, ինչպես նաև գիտության, մշակույթի, գրականության և քաղաքականության մեջ մեծ ավանդ ունեցող այլ նշանավոր գործիչներ։

Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՀիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինի Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Երևան Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել Իրանի ազգային հավաքականը 10 պայման է նշել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սանդերլենդի» հետ Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 16 վագոն դիզելային վառելիք Մեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Թբիլիսիի դատարանը կալանավորել է հինգ ուժայինի, որոնք մեղադրվում են ցուցարարներին ծեծելու մեջ Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՇուշիի Ղազանչեցոց եկեղեցու անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր Ադրբեջանում դպրոցականների ծեծկռտուքը վերաճել է ծնողների միջև արյունալի հաշվեհարդարի Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց 57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Հորմուզի նեղուցի ճգնաժամի ֆոնին Չինաստանում նավթի ներմուծումը հասել է վերջին տարիների ամենացածր մակարդակին Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ չպետք է դեղահաբերը խմել գազավորված ջրով «Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավորներից մեկն անչափահաս է «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանՎթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԿատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԲա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում, տղուդ ուղարկում ՊՍԺ-ն ներկայացրել է իր նոր տնային համազգեստը 2026-27 մրցաշրջանի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերԼրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Շնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում