Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրության ուսերին ծանրացող հարկատուրքային բեռը․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական բյուջեն ձևավորվում է հանրության ու գործարար հատվածի վճարած հարկերից ու տուրքերից։ Եվ բնական է, որ կառավարությունները քայլեր են ձեռնարկում, որոնք միտված են բյուջեի մուտքերի ավելացմանը։ Օրինակ՝ այդ քայլերից մեկը ստվերի դեմ պայքարն է, որպեսզի ստվերում գործող տնտեսվարողները գան հարկային դաշտ։ Հայաստանում տնտեսության ստվերային հատվածը, չնայած դանդաղ, բայց կրճատվում է։ Սակայն դրա հետ մեկտեղ իշխանությունները նոր՝ արհեստական ուղիներ են փնտրում, որ ավելացնեն բյուջեի մուտքերը, իսկ հետո գլուխ գովեն այդ առիթով։ Իհարկե, տնտեսության մեջ նկատվող տնտեսական աճի բարձր տեմպը ևս մեծ ներհոսք է ապահովում դեպի պետական բյուջե։

Օրինակ՝ 2022 թվականին երկնիշ թվով տնտեսական աճ ունեցանք, համեմատաբար բարձր աճի տեմպերը շարունակվեցին նաև այս տարի։ Եվ պատահական չէ, որ 2022 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմեցին 1 տրլն 925 մլրդ դրամ, և հարկային եկամուտները գերակատարվեցին ավելի քան 81 մլրդ դրամով։ Իսկ հաջորդ տարվա բյուջեի հիմքում դրված է 7 % տնտեսական աճի կանխատեսումը, թեպետ աճի այդ ցուցանիշը դժվար իրագործելի է։ Հարցն այն է, որ 2022 թվականից Հայաստանի տնտեսությունն արագ աճեց արտաքին գործոնների դրական ազդեցության պայմաններում, սակայն արդեն հաջորդ տարի արտաքին բարենպաստ պայմանների ազդեցությունը նվազելու է։ Եվ բազմաթիվ մասնագիտացված կառույցներ, անհատ տնտեսագետներ Հայաստանի համար տնտեսական աճի ավելի ցածր կանխատեսումներ ունեն, քան 7 %-ն է։ Իսկ եթե հնարավոր չի լինում հասնել աճի այդ ցուցանիշին, ապա դա նշանակում է, որ խնդիր ենք ունենալու 2024 թվականի բյուջեի կատարման հետ կապված։ Իսկ հաջորդ տարվա բյուջեի մուտքերն ապահովելու համար կառավարությունը փորձում է օգտվել այլընտրանքային տարբերակներից, որոնցից մեկն էլ պետական պարտքի ավելացումն է։

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել։ 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ արդեն այն կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար և այս տարվա 9 ամսվա ընթացքում աճել է 6,4 %-ով։ Այս տարի բարձր տնտեսական աճ ենք ունեցել, իսկ կառավարությունը նման չափով ավելացրել է պարտքի ներգրավումը, ուստի դժվար չէ պատկերացնել, որ եթե հաջորդ տարի ավելի ցածր տեմպի աճ ունենանք, պարտքի ավելացման ինչպիսի պատկեր կարող ենք ունենալ։ Ըստ այդմ, կանխատեսվում է, որ 2024 թվականին պետական պարտքի ծավալը ոչ թե կնվազի, այլ կշարունակի աճել նաև հաջորդ տարի՝ լրացուցիչ բեռ ստեղծելով պետության և քաղաքացիների ուսերին։ Իսկ այդ պարտքը մարելու համար նախ պետությունը պետք է ունենա համապատասխան հարկային մուտքեր, որպեսզի իրականացնի վարկերի վճարման և իր պարտավորությունների կատարման գործառնությունները։ Դրա համար էլ իշխանությունները նորանոր տարբերակներ են մտածում մարդկանց հարկելու, տուգանելու և տույժեր սահմանելու համար։ Մի ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», բայց հիմա իր իշխանությունը քաղաքացիներին վերաբերվում է որպես հենց «տուգանքի մատերիալ»։

Փոքր բիզնեսի գործունեության պայմաններն էլ ավելի են խստացվում։ Օրինակ՝ այս տարվա հուլիսի 1-ից տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները հարկային նոր ռեժիմում են աշխատում. նրանք ավելի բարձր շրջանառություն ունեցող տնտեսվարողների նման 20 տոկոս եկամտային հարկ են վճարում յուրաքանչյուր վարձու աշխատողի համար։ Հետաքրքրական է, որ ընթացիկ հարկերով ու տուրքերով իշխանությունները չեն բավարարվում, նրանք ավելի մեծ հավակնություններ ունեն։ Հիմա էլ որոշել են ևս մեկ այլ բեռ դնել աշխատավարձերի վրա և հաջորդ տարվանից պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնել։ Ուշագրավն այն է, որ քիչ աշխատավարձ ստացողների դեպքում աշխատավարձի համամասնության մեջ ավելի մեծ մասնաբաժին է կազմելու առողջապահական ապահովագրության վճարը, քան բարձր աշխատավարձ ստացողների դեպքում։ Մասնագետները նշում են, թե կանխատեսվում է, որ հաջորդ տարի օրվա իշխանությունները բերելու են օրենքի նախագիծ, որ ամբողջ կրթական և առողջապահական ոլորտը հարկեն, ինչը նշանակում է հիվանդանոցային ծառայությունների, բուհերի և վճարովի մանկապարտեզների ու դպրոցների վճարների 20 տոկոսով թանկացում:

Կրկնակի ավելացվելու են տույժերն ու տուգանքները հարկային չարաշահումների դեպքում: Նախատեսվում են այլ փոփոխություններ ևս, որոնք վերջին հաշվով նոր բեռ են դառնալու հանրության համար: Մյուս կողմից էլ՝ իշխանություններն այնպիսի քայլեր են ձեռնարկում, որոնք կոնկրետ միտված են թանկացումներին։ Օրինակ՝ պետությունը պարտավորեցնում է իրավաբանական անձանց մեքենաները վաճառել ավտոմեքենաների ինքնարժեքը 20 %-ով գերազանցող գնով, որպեսզի նրանցից հարկ գանձի։ Չնայած որ հարկային բեռի ողջ ծանրությունն ընկնելու է քաղաքացիների ուսերին, սակայն երբեք չի դիտարկվում պետբյուջեի միջոցների արդյունավետ ծախսման խնդիրը։ Իշխանություններն ինչպես ցանկանում, այնպես էլ լիուլի ծախսում են հանրային միջոցները։ Պարգևավճար են բաժանում իրենց թիմի ներկայացուցիչներին, անիմաստ գործուղումների են գնում, շռայլ ու չհիմնավորված գնումներ են կատարում։ Ու այս ամենից հանրությունը ոչ միայն որևէ օգուտ չի ստանում, այլև վատնվում են հանրային միջոցները։ Մեկ այլ ծայրահեղություն է, երբ պետական միջոցները սառեցված են մնում ու չեն ծառայում իրենց նպատակին։ Դրա վառ օրինակն էլ կապիտալ ծախսերի թերակատարումն է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար