Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեր տարեցներն ունեն հատուկ խնամքի և ուշադրության կարիք: Նորքի տուն-ինտերնատն այսօր ունի 235 բնակիչ: Նրանք հիմնականում տարեցներ են, ինչպես նաև 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող երիտասարդներ:
Ամանորին ընդառաջ Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում ծանոթացանք պայմաններին, լսեցինք բնակիչների մտահոգություններն ու խնդիրները: Միասին ունկնդրեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տաղանդաշատ պատանիների կատարումները:
Ուզում եմ վստահեցնել, որ տարեցները և հատուկ կարիք ունեցող մյուս քաղաքացիները հնարավորինս շարունակելու են լինել մեր ուշադրության կենտրոնում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



