Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մայրը ձեռքերս էր համբուրում․ որդին վերջին անգամ իմ ձեռքերում է ողջ եղել...». զինվորական բժիշկը այլևս համազգեստ չի կրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Զինվորական բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը Ստեփանակերտից է։ Երևանում ուսանում էր, երբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը փակեց Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։ 

Ավարտելուց հետո որոշումը միանշանակ էր՝ ցանկացած գնով հասնել Արցախ։ 

«Պատրաստ էի ամեն ինչի հանուն դրա։ Քանի որ ես զինվորական բժիշկ եմ, բնականաբար ՊՆ-ն իրավունք չէր տալիս անցնել Հակարիի ապօրինի անցակետով՝ հաշվի առնելով 2020 թվականի իմ պատերազմի մասնակցությունը, ստացած պետական պարգևներս և երբեմնի ակտիվությունս համացանցում։ Բայց ես չհանձնվեցի, օգտագործեցի բոլոր հնարավոր և անհնար միջոցները, ԿԽՄԿ-ի միջոցով Արցախ հասնելու համար»,- MediaHub-ին պատմում է զինվորական բժիշկը։ 

Ի վերջո հաջողում է։ Օգոստոսի 12-ին քրոջ հետ տեղափոխվում է ծննդավայր։ 

«Թե ինչ զգացումներ ապրեցինք այդ անցակետով անցնելիս դա միայն մենք գիտենք»,- ասում է նա՝ ընդգծելով, որ դա պատերազմից հետո իր կյանքի ամենաուրախ օրն էր։ Նիկոլայը ՀՀ-ում ուսանող միակ շրջանավարտն էր, որ բլոկադայի ընթացքում վերադարձել է Արցախ ու մի քանի օրից ներկայացել ՊԲ հրամանատարին՝ եկել եմ մասնագիտական ներուժս իրացնեմ այստեղ։ 

«Անցա ծառայության, սկսեցի ադապտացվել բլոկադային կյանքի դաժանություններին, ոտքով բավականին երկար քայլելուն, հերթերին, ծառայությանն առնչվող դժվարություններին, որի պատճառը էլի բլոկադայի հետևանքն էր։ Շատ դժվար էր կազմակերպել զինվորների թե՛ սնունդը, թե՛ պատշաճ դեղորայքի մատակարարումը։ Բայց այդքանով հանդերձ՝ հաջողում էինք»,- ասում է նա։ 

Ծառայությանը զուգահեռ բժիշկ Գրիգորյանն աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում՝ որպես դասախոս։ Սեպտեմբեր 19-ին պետք է լիներ նրա առաջին դասախոսությունը։

«Օրը բացվելուն պես հասկացա, որ բանը դրան չի հասնելու։ Արդեն պարզ էր, որ թշնամին պատրաստվում է նախահարձակ լինել։ Ժամը 13։00-ի սահմաններում հիվանդ էի տարել հոսպիտալ և մինչ կհետազոտեին մտա կոլեգայիս աշխատասենյակ։ Նստած զրուցում էինք, երբ լսվեցին պայթյունները։ Միանգամից դուրս եկա ու ճանապարհվեցի դեպի իմ զորամաս։ Դե հետոն արդեն գիտեն բոլորը»,- նշում է նա, փորձում վերարտադրել մտքերը, որպեսզի ներկայացնի պատմությունն ինչպես կա։ 

«Առանց դադարի հրետակոծություն, վիրավորներ, դեղորայքի և որակավորված կոնտինգենտի սուղ պաշար, վառելիքի բացակայություն, մի խոսքով՝ ճգնաժամ բառի ուղիղ իմաստով։ Մեր ամբողջ թիմն արեց ամեն ինչ՝ մեկ կյանք ավել փրկելու համար, բազմիցս կամ գրեթե միշտ զոհասեղանին դնելով սեփական կյանքը»,- մանրամասնում է Արցախի ճերմակ բանակի մարտիկը։

Նիկոլայ Գրիգորյանը վերհիշում է պատերազմն ամենայն մանրամասնությամբ։ Մշտական տեղակայման վայրից դիրքեր բարձրանալն ու վիրավորներին տարհանելն այդ օրերին իսկական համարձակություն էր. «Ինձ շատ տպավորեց մի վիրավոր զինվոր՝ Արսեն անունով։ Երբ հասա իրենց կրակային դիրք, բավականին ինտենսիվ հրետակոծվում էր։ Վերջապես գտա վիրավորներին և սկսեցի տեսակավորել ըստ ծանրության աստիճանի, ամենածանր վիրավորումը ստացել էր Արսենը։ Ես սկսեցի իրենով զբաղվել, իսկ մնացածին բուժօգնություն էին ցուցաբերում բուժակն ու վարորդը։ Արսենին տարհանելը շատ դժվար ստացվեց։ Մեկ վայրկյան հրետակոծությունը չէր դադարում և կրակում էին այն ուղղությամբ, որտեղ մենք էինք և շտապ օգնության մեքենան։ Մեծ ու անասելի դժվարությամբ կարողացանք Արսենին հանել այնտեղից ու տեղափոխեցինք նախ Իվանյանի զինվորական հոսպիտալ, սակայն այնտեղ տեղ չլինելու պատճառով՝ տեղափոխեցի Հանրապետական հիվանդանոց»։

Ճանապարհի ամբողջ ընթացքում բժիշկը խոստացել է Արսենին՝ «եթե հուսախաբ չանես և ապրես, ես քո հարսանիքի քավորը կդառնամ»։ Ցավոք, հաջորդ վիրավորին հիվանդանոց տանելուց հետո Նիկոլայն իմացավ, որ Արսենը չկա։

«Երբ որ նա խրամատում էր, մեզ հրետակոծում էին, և բեկորները անընդհատ մեզ վրա էին թափվում։ Ես զրահաբաճկոնով էի, իսկ Արսենը՝ ոչ, հավանաբար համածառայակիցներն էին հանել օգնելիս։ Ես իմ մարմնով ծածկել էի Արսենին, որ նրան բեկոր ևս մեկ անգամ չդիպչեր։ Ինչ խոսք։ Ամեն ինչ ապարդյուն էր...»,- ափսոսում է բժիշկ Գրիգորյանը։ 

Հաջորդ օրը Ստեփանակերտում ցավալի լուրեր տարածվեցին զինադադարի ու բանակի կազմաքանդման մասին։ Ինֆորմացիայի պակասի պատճառով՝ խուճապ սկսվեց։ Երիտասարդ բժշկի համար ամենածանրը՝ այդ խուճապի պատճառով մարդու անցած ճանապարհը հավաստող փաստաթղթերն ու զինվորական համազգեստը վառելն էր։ «Տեսա զինվորներից մեկին, ով բահը ձեռքին փոս էր փորում, որ «թաղի» խաչքարը։ Եվ ես նստած արտասվում էի ու նայում, թե ինչպես են անում այդ ամենը»։

Զորամասը, որտեղ ծառայություն էր իրականացնում զինվորական բժիշկը, շատ մոտ էր օդանավակայանին, որտեղ ապաստանել էր շրջանների բնակչությունը։ «Մի բալիկ կար, ջերմում էր, հարցուփորձ էին արել, ասել էին, որ տեղանքում միակ բժիշկը զորամասում է։ Նրան բերեցին ինձ մոտ՝ զորամասի բուժկետ, ու ես հասկացա, որ թեկուզ մեկ մարդ էլ մնա աշխարհում, բժիշկը պետք է մարդուն: Փառք Աստծո, բալիկը կազդուրված հետ գնաց»,- ասաց մեր զրուցակիցը՝ վերհիշելով նաև զոհված զինվորի ընտանիքի հետ հանդիպումը։ 

«Երբ օդանավակայանում տեսա Արսենի մայրիկին, հարցնում էր, թե «վերջին բառը ո՞րն էր Արսենի, ի՞նչ էր ուզում, ինչ էր խոսում», ու ես մեծ ցավով պատմում էի նրան: Վերջում նա համբուրեց ձեռքերս, ես , բնականաբար, ձեռքս փախցրեցի հարգելով նրան, բայց նա խնդրեց, որ թույլ տամ ինձ ամեն անգամ հանդիպելուց իմ ձեռքը համբուրի, քանի որ իր որդին վերջին անգամ իմ ձեռքերում ողջ եղավ….»:

Տանուլ տված պատերազմին ու բռնի տեղահանությանը հաջորդեց վառելիքի պահեստի պայթյունը։

Բժիշկների պակաս կար հիվանդանոցներում և բոլորը խնդրում էին անգամ բժշկությունից հասկացող մարդկանց շտապել բուժհաստատություններ։ Նիկոլայը, բնականաբար, առաջիններից մեկն էր. «Թե ինչ տեսարան էր այնտեղ բառերով աննկարագրելի է։ Միանգանից սկսեցի աշխատել՝ մի կողմ դնելով բոլոր էմոցիաներս։ Ձեռքիս մատների վրա կարող եմ թվարկել, թե քանի բժիշկ կար մանկական հիվանդանոցում։ Համենայնդեպս, ամսի 25-ի գիշերը մինչև առավոտյան, այրվածների հետ անմիջապես աշխատում էինք ես և գլխավոր բժիշկը` Կարեն Մելքումյանը։ Նա զուգահեռ նաև կազմակերպչական աշխատանքներն էր կատարում, ավիացիայով հիվանդներին տեղափոխելու և դեղորայք հայթայթելու մասով»։ 

Այրվածքներով վիրավորների մեջ բժիշկը ևս ընկերներ ուներ։ Հավասարապես պայքարում էր բոլորի կյանքի համար: Ցավով է հիշում։ «Երիտասարդ ամուսիններ կային, Սաշիկն ու Լիանան, նրանց կյանքը չհաջողվեց փրկել, այրվածքները խորն էր, իսկ նրանք 5 անչափահաս երեխա ունեին։ Երբ տեսա նրանց տղայի աչքերը, սկսեցի պայքարել Լիանային մեկ րոպե ավել կենդանի պահելու համար։ Ու էդպես 13 ժամ։ Սպասում էի, որ գոնե մինչև ուղղաթիռ նրան կենդանի հասցնեի։ Սակայն առավոտյան 10։55-ին Լիանան մահացավ։ Ես բարձրաձայն լացում էի։ Անգամ մյուս հիվանդների հարազատներն էին գալիս, գրկում ինձ և ասում՝ «մի՛ տխրիր, դու ամեն ինչ արեցիր»։ Ցավալին այն էր, որ հենց ֆիքսեցի մահվան ժամը՝ լսվեց առաջին ուղղաթիռի ձայնը»,- պատմում է նա։ 

Հարազատների շիրիմներին հրաժեշտ տալուց հետո, բժիշկը ևս բռնեց գաղթի ճամփան՝ տան բանալին թողնելով կողպեքին, որ չջարդեն դուռը։ «Մի նամակ եմ գրել, թողել դաշնամուրիս վրա, տան պատերը համբուրել, պատշգամբից վերջին անգամ նայել տեսարանին, աղոթել, բակից վերցրել մեկ բուռ հող, քաղել 2 նուռ, իմ տնկած ծառից՝ 2 արքայանարինջ և դուրս եկել։ Երբ արդեն հասնում էինք Հակարիի կամուրջ, զգում էի, որ շուտով Արցախը կվերջանա։ Երևանում կայացրած ամենածանր որոշումը՝ բանակից զորացրվելու դիմումն էր»։ 

Մեր զրուցակիցը աշխատանքի է անցել տեղի բուժհաստատություններից մեկում։ Ափսոսում է, որ այլևս զինվորական համազգեստ չի կրելու․․․ վառել է։ «Մասնագիտական կարիերայիս ընթացքում, ինձ համար ամենածանրը եղել է իմ պացիենտի թաղմանը մասնակցելը։ Ու երբեք չեմ ցանկանա որևէ բժիշկ դա զգա»,- եզրափակեց պատերազմական փորձությունները հաղթահարած զինվորական բժիշկը։

Հունան Թադևոսյան

«Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո