ՌԴ օդուժը 100 օրում ԻՊ-ից հետ է խլել 217 սիրիական բնակավայր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ100 օրում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում ԻՊ խմբավորումից հետ են խլել 217 բնակավայր եւ ազատագրել են ավելի քան հազար քառ/կմ տարածք։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է Gazeta-ն։
«Ընդամենը 100 օրում Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում ԻՊ-ից հետ է խլվել 217 բնակավայր, եւ ազատագրվել ավելի քան հազար քառ/կմ տարածք»,- ասել է նա։
Ռուդսկոյի խոսքով՝ մարտական գործողություններ են տարվում միանգամից 15 ուղղություններով։
Հաղորդվում է, որ Քվեյրասի օդային բազայի տարածքում կառավարական զորքերը 7 բնակավայր են զբաղեցրել։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համար
5
Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղել



