Հիմնանորոգվել է Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ144+240 – կմ148+200 հատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիմնանորոգվել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ144+240 – կմ148+200 հատվածը։
Մոտ 4կմ ճանապարհահատվածն անցնում է Տավուշի մարզով։ Ծրագրի շրջանակում նորոգվել է ճանապարհային հագուստը՝ հիմքը‚ ծածկը‚ կառուցվել են իջատեղեր‚ մուտքեր‚ ապահովվել է ջրահեռացումը երթևեկելի մասից‚ նորոգվել են ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով (արգելափակոցների‚ ազդանշանային սյուների‚ ճանապարհային նշանների տեղադրում‚ գծանշում)։
Շինաշխատանքները կատարել է «Սիսիանի Բուատ» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումը ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



