Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում արգելափակվել են բեռնատար ավտոմեքենաներ, որոնք խոչընդոտում են երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ խցանվել են մոտ 40 տարբեր մակնիշների մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Ժամը 18:10-ից 21։25-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 բեռնատար ավտոմեքենա։





















































1
Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց
2
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել
3
Նարեկ Սուքիասյանի պատասխանը Արսեն Թորոսյանին
4
Վթար է. ջուր չի լինելու
5
«Ապրում եմ, բայց սա ապրել չէ, սա ավելի շատ մահ է, քան ապրել». Եղբայրներ Արսեն և Սամվել Ստեփանյաններն...