Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետք չէ վախեցնել հանրությանը». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց «Կայուն զարգացում. հաշվետվություն» զեկույցը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց «Կայուն զարգացում. հաշվետվություն» զեկույցը և TCFD (Կլիմայի հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի) ուղեցույցով պատրաստված առաջին հետազոտությունը: Կայուն զարգացման տարեկան հաշվետվության նպատակն է ներքին ու արտաքին շահագրգիռ կողմերին ներկայացնել ԶՊՄԿ-ի կայուն զարգացման ուղղությունները, իրականացված միջոցառումները և արձանագրված արդյունքները:

Нет описания.

Կոմբինատն արդեն երկրորդ տարին ներկայացնում և այսուհետ ամեն տարի ներկայացնելու է այս հաշվետվությունը: Այն պատրաստվել է «Գրանդ Թորնթոն Հայաստան» ընկերության մասնակցությամբ: Այս տարի այն կազմվել է GRI (Հաշվետվողականության գլոբալ նախաձեռնության) չափանիշներին համապատասխան: ԶՊՄԿ-ն հանձնառություն է ստանձնել և, ի հաստատումն իր հանձնառության, 2023 թ.-ին մշակել է 2022 թ.-ի հաշվետու տարվա համար «Կլիմային առնչվող ֆինանսական հաշվետվողականության աշխատանքային խմբի հանձնարարականներին համապատասխանող կլիմայական ռիսկերի վերլուծություն» զեկույցը:

Нет описания.

Զեկույցի ներկայացման մեկնարկին ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, ողջունելով ներկաներին, նշեց, որ զեկույցի հրապարակմամբ իրենք ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը՝ որպես ընկերություն համապատասխանել կայուն զարգացման չափանիշներին: «Սա ԶՊՄԿ-ի գիտակցված ընտրությունն է, վստահ ենք, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար փոխշահավետ զարգացման ուղին և Հայաստանի տնտեսական աճի մեջ մաքսիմալ ներդրումը պայմանավորված է լինելու մեր գործունեության բոլոր ոլորտներում պատասխանատու մոտեցմամբ»,-նշեց Խուդոլին:

Нет описания.

Աշխատաժողովի ժամանակ ցուցադրվեց «ԶՊՄԿ. Կայուն զարգացման հեռանկարը» տեսանյութը, որի ժամանակ ներկայացվեցին կոմբինատի կողմից իրականացվող սոցիալական և բնապահպանական ծրագրերը: Մասնավորապես՝ պարզ դարձավ, որ 2022 թ.-ին GRI կազմակերպության հետ իրականացվել են ռեկուլտիվացիոն շերտի ուսումնասիրման աշխատանքներ, կիրականացվի պոչամբարի սեյսմիկ կայունության բարձրացման ծրագիրը, սոցիալական ծրագրերի նպատակով ստանդարտների վերահսկողության շրջանակում  իրականացվում է անհատական պաշտպանության միջոցների կրման հսկողություն, փոշու կառավարման ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մառախուղային 3 թնդանոթ, 2024 թ.-ին կտեղադրվի 4 ստատիկ և 2 շարժական թնդանոթ: Սոցիալական ծրագրերի նպատակով ընկերությունը ներդրել է 15 մլն դոլար, 2022 թ.-ին միայն սպորտի ուղղությամբ՝ 500 մլն դրամ, աջակցելով ավելի քան 10 սպորտաձևի:

Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում: Առաջինի ժամանակ խոսվեց զեկույցում ներկայացված հիմնական եզրակացությունների և նպատակների, իսկ երկրորդի ժամանակ՝ հանքարդյունաբերության կայուն զարգացման և զարգացող աշխարհի ու Հայաստանի հնարավորությունների մասին: Աշխատաժողովի հատուկ հյուրը Հակամարտությունների կարգավորման և կայուն զարգացման առաջատար փորձագետ Ջոն Հարքերն էր:

Нет описания.

Աշխատաժողովի ընթացքում լրատվամիջոցների խնդրանքով ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը պատասխանեց նաև հանրությանը հուզող մի շարք հարցերի: Զրույցի սկզբում, անդրադառնալով TCFD ստանդարտներին համապատասխան հետազոտություն անցկացնելուն, նշեց, որ դա կոմբինատի պարտավորվածությունն է համահունչ քայլել միջազգային ստանդարտներին և սա առաջին քայլերից մեկն էր: «Այս հետազոտությունը մեր նախաձեռնությունն էր, այն մեզանից որևէ մեկը չի պահանջել: Սա եղել է զուտ բիզնես որոշում: Լավագույն փորձն այսօր աշխարհում թելադրում է, որ ընկերություններն ունենան նման հաշվետվողականություն և մենք գնում ենք դրա հետևից»,-ընդգծեց Ստեփանյանը:

Հավելեց՝ արդյունքում, այո, բացահայտել են բացեր: «Օրինակ՝ TCFD-ի մասով մեր որդեգրած ռազմավարության մեջ ինչ շտկումներ պետք է անենք, որպեսզի այն համապատասխանի այն ստանդարտին, որին ցանկանում ենք հասնել: Մյուս կողմից, աշխատանքային անվտանգությունը այն հարթակն է, որտեղ դեռ շատ անելիք ունենք, չնայած մեծ հաջողություններ ենք արձանագրել վերջին մեկ տարվա ընթացքում: 2023 թ.-ի հաշվետվության մեջ արդեն կտեսնեք առաջընթացն աշխատանքային անվտանգության մասով, բայց աշխատանքային անվտանգության մշակույթ ձևավորելու տեսանկյունից երկար ճանապարհ պետք է անցնենք: Դա այն հարթակն է, որտեղ որպես ղեկավար կոմպրոմիս չունենք, այսինքն՝ խախտվում է աշխատանքային անվտանգության կանոնը, դա ունենում է իր հետևանքը, քանի որ սա մարդու առողջության և կյանքի հետ կապված հարց է: Բնապահպանական հարցերը հերթականությամբ լուծվում են: Օդի աղտոտվածության, մասնավորապես փոշու կառավարում ենք իրականացնում: Այդտեղ էլ պետք է բարելավումներ անենք, սա շարունակական աշխատանք է: Ինչպես նշեց կոմբինատի տնօրենը, կայուն զարգացումը վերջնանպատակ չէ, այլ ամենօրյա աշխատանք»,-ասաց ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենը:

Ստեփանյանն անդրադարձավ նաև բնապահպանների կողմից տրվող մեկնաբանություններին, որ հանքարդյունաբերությունը վնասում է երկրի բնությանը և, օրինակ՝ Քաջարանում առողջ երեխաներ չեն ծնվում: «Վախերով կառավարել հանրությանը, այս միտքը տեղավորվում են այդ կոնցեպտի մեջ: Քաջարանում ծնվում են առողջ բալիկներ, սպորտում գրանցված վերջին հաջողությունները, որոնց մասնակցություն ունի կոմբինատը որպես ֆինանսավորող, դրա ապացույցն են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սյունիքի մարզը դրական իմաստով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առողջապահական ցուցանիշներով: Պետք չէ վախեցնել հանրությանը գոյություն չունեցող վախերով: Իրականում, երբ նման հարցեր են բարձրացնում, շեղում են իրական խնդիրներից, որոնք շատ են և ներդրում են պահանջում»,-եզրափակեց նա:

Լուսինե Առաքելյան

Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը