Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԼՂՀ-ում սուր շնչառական վարակիչ հիվանդությամբ 82 քաղաքացիներ ստացիոնար բուժում են ստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ԼՂՀ բժշկական հաստատություններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությամբ հունվարի 15-ի դրությամբ ստացիոնար բուժում են ստանում 82 քաղաքացիներ, որոնցից 38-ը՝ երեխաներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Արցախպրես»-ը, այս մասին հունվարի 15-ին հրավիրած մամլո ասուլիսում տեղեկացրել է ԼՂՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանը՝ մանրամասնելով, որ հիվանդներից 47-ի մոտ ախտորոշված է թոքաբորբ՝ այդ թվում 13-ը՝ երեխաներ: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում մեկ հիվանդ, ում վիճակը միջին ծանրության է գնահատվում: Հանրապետությունում հաստատված H1 N1 գրիպի տեսակով 19 հիվանդներից 17-ն արդեն դուրս ե ն գրվել հիվանդանոցներից։

Անդրադառնալով հանրակրթական հաստատություններում առկա իրավիճակին՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալը հայտնել է, որ ամենօրյա դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ աշակերտների բացակայության միայն 4-5 տոկոսն է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությամբ պայմանավորված։ «Ընդհանուր առմամբ, բացակաների թիվը մեծ է, բայց համաճարակաբանական իրավիճակը լարված չէ, հետևաբար՝ հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների գործունեությունն այսօրվա դրությամբ դադարեցնելու անհրաժեշտություն չկա»,- ընդգծել է Լազարյանը:

Ելնելով անհրաժեշտությունից՝ ԼՂՀ առողջապահության նախարարությունն աշխատանքները կազմակերպում է կանխարգելիչ և բուժական ուղղություններով՝ առանձնակի ուշադրության կենտրոնում պահելով հատկապես կանխարգելիչ միջոցառումները: Շարունակվում են նաև համապատասխան բուժաշխատողների բակային համայցերը, որոնք իրականացվում են բուժհաստատություններում գրանցված հիվանդների հասցեների հիման վրա։

Լազարյանը տեղեկացրել է, որ հանրապետության շրջաններում համաճարակաբանական իրավիճակն առավել հանգիստ է քան մայրաքաղաքում։ «Վերջին շաբաթվա ընթացքում ամբուլատոր, տնային և շտապ օգնության կանչերի թիվը չի աճել: Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական պարագաներով»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ հոսպիտալացված հիվանդները ստացիոնար բուժումը ստանում են պետպատվերի շրջանակներում:

Նրա հաղորդմամբ՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերին ևս բժշկական հաստատությունները կշարունակեն հերթապահությունները` ամբուլատոր հիվանդների բուժսպասարկման համար: Վերջում առողջապահության փոխնախարարը հանդես է եկել բնակչությանն ուղղված կոչով՝ սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով՝ գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել:

 

Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըՏարադրամի փոխարժեքն այսօրՏավուշի մարզում երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ Ֆրանսիայի հարավը պատել են լայնածավալ անտառային հրդեհներըՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու