Ինչպես կարող է ամենա «լուզեր» մենեջերը գնահատի մեկ այլ մարդու մենեջերական հատկությունները. Կարեն Քոչարյան
ԲԼՈԳԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արմեն Մելիքբեկյանն ասում է, որ Արազ Օզբիլիսը լավ ֆուտբոլիստ է, բայց վատ մենեջեր: Կարելի է մտածել, որ պարոն Մելիքբեկյանն ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը կամ ՖԻՖԱ-ի մենեջերական կուրսերը: Պարոն Մելիքբեկյանը 1997-2002 թվականներին սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո՝ 2002-2005 թվականներին ուսումը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո մինչև 2010 թվականը արտասահմանյան գրականություն է դասավանդել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: 1999թ սկսած զուգահեռ թղթակցել է տարբեր ԶԼՄ-ներին, որպես մարզական լրագրող: 2019թ ընտրվել է ՀՖՖ նախագահ և որպես հայկական ֆուտբոլի գլխավոր մենեջեր ձախողել է բոլոր կարևոր մրցումները՝ բոլոր տարիքային խմբերում: Դրա մասին են վկայում այն խայտառակ հաշիվները միջազգային ասպարեզում, որոնք արձանագրել են մեր բոլոր հավաքականները և ակումբները... բացառությամբ «Փյունիկի»:
Հիմա հարցը
Ինչպես կարող է ամենա «լուզեր» մենեջերը գնահատի մեկ այլ մարդու մենեջերական հատկությունները... առավել ևս, երբ չի բերում Օզբիլիսի «վատ մենեջեր» լինելու որևէ փաստ:
1
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
3
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
4
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու



