Լատվիան մտադիր է արտաքսել Ռուսաստանի Դաշնության ավելի քան 1000 քաղաքացու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լատվիայի իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել Ռուսաստանի ավելի քան 1 հազար քաղաքացու, որոնք չեն կատարել հանրապետությունում կացության թույլտվություն ստանալու պահանջները։ Այս մասին հայտնել է Լատվիայի ՆԳՆ Քաղաքացիության և միգրացիայի հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Մաիրա Ռոզեն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ավելի քան 1000 մարդ ենթակա է արտաքսման: Ինչպես տեսնում ենք, շատերն ուշացել են կամ դեռ փորձում են պարզել, թե ինչպես դիմել ժամանակավոր կացության թույլտվության համար, բայց, ցավոք, մենք ստիպված ենք ասել, որ նրանք պետք է հեռանան»,- ասել է նա:
Ռոզեն բացատրել է, որ մոտ 15,5 հազար ՌԴ քաղաքացի է խնդրել Լատվիայում մշտական բնակության թույլտվություն, իսկ մոտ 3 հազարը՝ ժամանակավոր։

1
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
4
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



