Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանն ու Հայաստանը պատմության և ներկայի համատեքստում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

topwar.ru-ն «Իրանն ու Հայաստանը պատմության և ներկայի համատեքստում» վերնագրով հոդվածում գրում է, որ Փաշինյանի վերջին հակառուսական դեմարշները ռուսական մեդիա տարածքում քննարկումներ են առաջացրել Անդրկովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայության ապագայի վերաբերյալ։ Կարծիքների շրջանակը տատանվում է «պետք է հեռանանք»ից մինչև «պետք է հաստատակամ լինենք մեր ռազմավարական շահերը պաշտպանելու հարցում»: Երկրորդ տեսակետն ավելի ճիշտ է թվում, քանի որ եթե թողնես այծը մտնի այգի, ապա նա ոչ միայն կխժռի Արաքսի հովտի ողջ կաղամբը, այլ նաև կսկսի աչք գցել Սուլակի կիրճի և, ընդհանրապես, Կասպից ծովի ափերին աճող կաղամբին։ Ընդ որում, կլինեն մեկից ավելի այծեր։

Բավական է միայն նայել բազմավեկտոր Նիկոլին սիրող «զույգսմբակավորներին»՝ թե՛ Ելիսեյան դաշտերում, թե՛ Կապիտոլիումի բլրի վրա արածող, թե՛ Մառախլապատ Ալբիոնում թափառող: Դրանք բոլորը վտանգ են ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի շահերի համար, որին Չինաստանի հետ միասին մենք (մենք ասելով լրատվամիջոցը նկատի ունի Ռուսաստանը-«Փաստ») ենթադրաբար դաշնակից ենք համարում: Թեհրանն ունի իր դարավոր պատմությունն ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերություններում, որի սահմանը Իրանի հետ մոտ 40 կմ է։ Եվ այդ սահմանով են անցնում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները՝ գազատար և Արաքսի կամուրջ։ Բայց մինչև հայ-իրանական ներկայիս հարաբերություններին անցնելը մի քիչ անդրադառնանք պատմությանը։

Մ.թ.ա 6-րդ դարում է ստեղծվել Աքեմենյան կայսրությունը, որի կազմում էր նաև Հայաստանը: Այն ոչ միայն Մերձավոր Արևելքում մինչ այդ աներևակայելի տարածք ունեցող պետություն էր, այլ նաև ժամանակակից առումով եզակի աշխարհաքաղաքական նախագիծ: Դրա էությունն այն էր, որ ժողովուրդներին ինտեգրում էր կայսրության մեջ՝ միաժամանակ երաշխավորելով Պերսեպոլիսի հարգանքը նրանց մշակութային և կրոնական ավանդույթների և լեզվական ինքնության նկատմամբ: Այդ տեսակի քաղաքականությունը մեծապես հակադրվում էր Ասորեստանի թագավորների կատարյալ դաժանությանը։ Բայց Սասանյանների կողմից 3-րդ դարում վերածնված նոր պարսկական պետությունն այլևս աչքի չէր ընկնում այդ ամենով և բռնի ուժով տարածում էր զրադաշտականությունը նվաճված տարածքներում։

Հայաստանը բացառություն չէր, և հակամարտությունը սրվել է 3-րդ դարում Արշակունիների տապալման միջոցով։ Հետո իրավիճակը փոխվել է միայն արաբական նվաճումներով։ Ի տարբերություն Սասանյանների, առաջին խալիֆները հարգանքով էին վերաբերվում քրիստոնյաներին։ Իսլամի տարածումը Հայաստանում կապված է թյուրքական ցեղերի ներխուժման հետ, որոնք 11-րդ դարում ստեղծեցին Սելջուկյան սուլթանությունը և հրահրեցին հայերի զգալի մասի արտագաղթ։ Հետո մոնղոլների նվաճումները ստիպեցին հայերի մի զգալի մասին տեղափոխվել Պարսկաստան, ինչը սկիզբ դրեց մեծ սփյուռքի ձևավորմանը, որը Սեֆևիդների օրոք (16-18-րդ դարեր) զգալիորեն մեծացավ։ Պարսկաստանում հայերը արագորեն սկսեցին նկատելի ազդեցություն ունենալ երկրի տնտեսական և մշակութային կյանքի վրա։

18-րդ դարը տարածաշրջանում անցավ ռուսական զորքերի առաջխաղացման հովանու ներքո, որն անդրադարձավ նաև Հայաստանի կարգավիճակի վրա. այն մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Սանկտ Պետերբուրգը խրախուսեց հայերի վերադարձը հայրենիք։ Այդուհանդերձ, այդ ժամանակ էլ հայ համայնքը մնաց ազդեցիկ Պարսկաստանում։ Անգամ 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը չսասանեց Իրանի հայ համայնքի դիրքերը, որը շարունակում է մնալ երկրի ամենամեծ քրիստոնեական համայնքը: Այսինքն, մենք տեսնում ենք, որ այսօրվա Թեհրանը Իրանին ինտեգրված ժողովուրդների նկատմամբ իր վերաբերմունքով ավելի շուտ Աքեմենյանների ժառանգն է, քան Սասանյանների։ Եվ, իհարկե, նա շահագրգռված է Երևանի հետ ռազմավարական գործընկերությամբ՝ Հայաստանը դիտարկելով որպես տարանցիկ երկիր դեպի ԵԱՏՄ և ԵՄ երկրներ։ Իր հերթին Իրանը պատրաստ է Հայաստանին նպաստավոր պայմաններ ապահովել իրանական նավահանգիստներից օգտվելու համար՝ բացելով նրա տնտեսական մուտքը դեպի Հնդկաստան և Պարսից ծոցի միապետություններ։

Փաստացի, Երևանն այժմ ակտիվորեն աշխատում է Իրանը և Հնդկաստանը կապող մուլտիմոդալ արագընթաց բեռնափոխադրումների երթուղու ստեղծման ուղղությամբ։ Բայց նման նախագծի իրագործումը պահանջում է կայունություն տարածաշրջանում, որը Փաշինյանը չի ցանկանում ամրապնդել, ինչի մասին վկայում են միջազգային ասպարեզում նրա քայլերը, որոնք վնասում են Անդրկովկասում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի շահերը։ Վաշինգտոնի ու Բրյուսելի ուղղությամբ Նիկոլի բազմավեկտոր խոնարհումները միայն կարող են հանգեցնել Թեհրանի հետ առճակատման։ Թեհրանը չի թաքցնում իր մտահոգությունները Հայաստանը ՆԱՏՕ-ի կամրջի վերածելու վերաբերյալ և ուղղակիորեն է ասում այդ մասին հայկական կողմին։

Ավելին, Իրանը չի սրում իրավիճակը՝ անգամ հաշվի առնելով Հայաստանին ՆԱՏՕ-ին միանալու կոչերը։ Երևանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը անուղղակիորեն հաստատվել է հայ-ամերիկյան Eagle Partner 2023 զորավարժություններով: Այսինքն, վերադառնալով հոդվածի սկզբին՝ կարելի է ասել, որ այծն արդեն իսկ փաստացի մտել է այգի: Թեհրանը կարող է փոխել իր քաղաքականության վեկտորը բարեկամական, հարգանքի և տնտեսական ինտեգրման վրա հիմնված Աքեմենյանից կոշտ ու ուժային Սասանյանի: Եվ դա կարտահայտվի ոչ թե կրոնական, այլ ուրիշ ճնշումներով։ Բայց Փաշինյանը դեռ ժամանակ ունի ուշքի գալու և վերադառնալու ոչ թե դեկլարատիվ, այլ իսկապես կառուցողական համագործակցության՝ իր փոքրիկ ու թույլ երկրի ամբողջականության միակ երաշխավորների՝ Իրանի և Ռուսաստանի հետ։ Այլընտրանքներ չկան։

Ի վերջո, Նիկոլը չի կարող դուրս թռչել աշխարհագրական դետերմինիզմի ճիրաններից, որը Հայաստանին հովանավորների ընտրության հարցում մանևրելու ազատություն չի թողնում: Եթե, իհարկե, նա մտածում է սեփական երկրի ու ժողովրդի մասին։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և երբեմնի Մեծ Բրիտանիան հեռու են։ Մոտակայքում են Ռուսաստանը և Իրանը, ինչպես և Թուրքիան՝ Անդրկովկասում նրանց աշխարհաքաղաքական հակառակորդը, և մեծ հարց է, թե արդյո՞ք Անկարայի պանթուրքիստական նկրտումներում տեղ կա անկախ Հայաստանի համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան