Թուրքիայի ԶՈւ-ն վարժանքներ կանցկացնի Կարսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերը ծրագրում են Կարսի «Աքբաբա» զորավարժարանում զինավարժանքներ անցկացնել: Այն նախատեսվում է անցկացնել հունվարի 18-22-ին: Ավիաուղիների անվտանգությունն ապահովելու նպատակով վարժանքները համակարգվելու են Կարսի օդանավակայանի ղեկավարության հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:
Զինավարժանքներն անցկացվելու են Կարսի օդանավակայանի եւ Աքբաբա ավանի միջեւ ընկած տարածքում գտնվող «Աքբաբա» զորավարժարանի տարբեր վայրերում: Կարսում նման զորավարժանքներ Թուրքիայի ԶՈւ-ն անցկացնում է տարեկան 2-4 անգամ:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համար
5
Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղել



