Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այլ անձանց փոխարեն քվեարկելու մասին ահազանգը եղել է թյուրընկալման հետևանք. Քննչական կոմիտե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Վանաձորի  թիվ 30/21 ընտրատեղամասում  այլ անձանց  փոխարեն քվեարկելու  դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային  քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները. հաղորդման հեղինակը հավաստել է, որ  իր ընտանիքի անդամների փոխարեն այլ անձի կողմից քվեարկելու ահազանգը եղել է թյուրընկալման հետևանք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս.Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի  Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 ընտրատեղամաս՝ ընտրություն կատարելու, սակայն պարզել է, որ ինքնությունը չպարզված անձը քվեարկել է իր ծնողների և եղբոր փոխարեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։ Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապոհվելու ուղղությամբ, հարցաքննվել հաղորդում  ներկայացրած անձը՝ Սյուզաննա Սողոմոնյանը, նրա ծնողները, եղբայրը հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահը, որի արդյունքում հանցագործության դեպքը չի հիմնավորվել։

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ս.Սողոմոնյանի ծնողները և եղբայրն իրականում մասնակցել են հանրաքվեին և նրանց փոխարեն որևւէ մեկը չի քվեարկվել, իսկ հակառակի վերաբերյալ Ս.Սողոմոնյանը գրավոր հաղորդում է ներկայացրել թյուրընկալման հետևանքով։

Ս. Սողոմոնյանը մասնագիտությամբ իրավաբան է և հանրաքվեի օրն իրականացրել է դիտորդական առաքելություն։  Հանրաքվեին որպես ընտրող մասնակցելու համար գնացել է թիվ 30/21 ընտրատեղամաս, որտեղ նկատել է, որ ծնողների՝ Աշոտ և Լալա Սողոմոնյանների, ինչպես նաև եղբոր՝ Մանուկ Սողոմոնյանի անունների դիմաց լրացված են անձնագրային տվյալներ, առկա է ստորագրություն, կնիք, որից հետո զանգահարել է մորը՝ պարզելու՝ ընտանիքի անդամները մասնակցե՞լ են քվեարկությանը, թե՝ ոչ:  Հեռախոսազրույցի ժամանակ մայրն ասել է «ոչ», ինչից ենթադրել է, որ նրանք հանրաքվեին չեն մասնակցել, և նրանց փոխարեն մեկ ուրիշն է քվեարկել, ինչի վերաբերյալ գրավոր հաղորդում է ներկայացրել։ Սակայն ավելի ուշ պարզել է, որ իրականում նրանք անձամբ մասնակցել են հանրաքվեին, իսկ «ոչ» ասելով՝ մայրը նկատի է ունեցել, որ փոփոխությունների նախագծին են «ոչ» քվեարկել։ Նույնաբովանդակ ցուցմունք են տվել նաև Ս.Սողոմոնյանի ծնողները, եղբայրը։

Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 30/21 ընտրատեղամասում Աշոտ Սողոմոնյանը, Լալա Սողոմոնյանը և Մանուկ Սողոմոնյանը մասնակցել են հանրաքվեին, և նրանց փոխարեն այլ անձ չի քվեարկել:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում Սողոմոնյանների փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետով՝ հանցագործության դեպքի և հանցակազմի բացակայության հիմքով։

Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըՏարադրամի փոխարժեքն այսօրՏավուշի մարզում երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ Ֆրանսիայի հարավը պատել են լայնածավալ անտառային հրդեհներըՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ