Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջրային տնտեսության պետական կոմիտեն սկսել է խմելու ջրի վարձակալի ընտրության մրցույթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել խմելու ջրի ոլորտում «երկրորդ սերնդի» բարեփոխումների իրականացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից, այդ բարեփոխումների շրջանակներում քայլերից մեկը «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունն երի կողմից սպասարկվող տարածքներում պետական-մասնավոր գործընկերության հետագա խորացումն է՝ նպատակ հետապնդելով բարելավել ջրամատակարարման շարունակականությունը, ծառայությունների որակը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը և ոլորտի ֆինանսական կենսունակությունը։

ՀՀ կառավարության որոշումներով ամրագրվել է, որ գործող պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) պայմանագրերի ժամկետը լրանալուց հետո, մրցութային եղանակով ընտրվելու է մեկ օպերատոր, որին վարձակալական հիմունքներով 15 տարի ժամկետով փոխանցվելու է «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը, և հանրապետության ողջ տարածքում կիրառվելու է ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների միասնական սակագին։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Գերմանիայի զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ մրցույթի կազմակերպման օժանդակության նպատակով ընտրվել և ներգրավվել են 3 միջազգային խորհրդատվական ընկերություններ. Fichtner (Գերմանիա)՝ ՊՄԳ անցումային խորհրդատու, աջակցում է մրցույթի նախապատրաստմանն ու անցկացմանը, Ramboll (Դանիա)՝ իրականացնելու է ջրամատակարար ընկերությունների տեխնիկական և ֆինանսական աուդիտ, Accounting & Audit Reform Consultants (AARC Ltd) (Իռլանդիա)` աջակցելու է գույքի հաշվառման, վերագնահատման և կադաստրային գ րանցման հարցերում:

ՀՀ կառավարության 15 հոկտեմբերի 2015թ. N 1233-Ն որոշմամբ սահմանվել է, որ վարձակալի ընտրությունը կազմակերպվելու է մրցակցային երկխոսության ընթացակարգով։ Նույն որոշմամբ սահմանվել են նաև գնման ընթացակարգի մասնակից ընկերություններին ներկայացվող նախաորակավորման պահանջները։

ՊՄԳ անցումային խորհրդատուի աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն (ՋՏՊԿ) պատրաստել է մրցույթի նախաորակավորման կազմակերպման փաթեթը, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։

Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի` 2015 դեկտեմբերի 15-ին ՋՏՊԿ-ը հրապարակել է նախաորակավորման հայտարարությունը ինչպես գնումների պաշտոնական տեղեկագրում (www.gnumner.am), այնպես էլ միջազգային UN Development Business (www.devbusiness.com) կայքում։ Նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետ (նախաորակավորման հայտերի բացման օր) է սահմանված 2016 թվականի հունվարի 21-ը: Նախաորակավորման արդյունքում կկազմվի մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող ընկերությունների կարճ ցուցակ, որոնց էլ 20 16թ. մարտի սկզբին կուղարկվեն մրցույթի մասնակցության հրավերներ (մրցութային փաթեթ):

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըՏարադրամի փոխարժեքն այսօրՏավուշի մարզում երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարի