Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման և զինծառայողների  ազատ արձակման մտադրության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, գրում է ՌԻԱ «Նովոստին:

«Ադրբեջանի և Հայաստանի վերջին քայլերը նպաստում են վստահության ամրապնդմանը և հնարավորություն են ստեղծում կողմերի հարաբերությունների կարգավորման համար», -ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն է հրապարակվել:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:
 
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը` աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար:

«33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից