Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուղիղ հրահանգների նոր «սերիան»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչի՞ մասին էր ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի երեկվա ճառը՝ ԱԺ ամբիոնից: Նկատի ունենք նրա ելույթի հատկապես դատ-դատաստանին, դատարաններին, դատավարությունների ձգձգումներին վերաբերող հատվածը, որը փաստացի կառավարության նիստերից մեկում սկանդալային հրահանգ-ելույթի շարունակությունն էր: Մեծ հաշվով, դա գրեթե անսքող, այսինքն՝ վատ քողարկված, տո՛, կոնկրետ հատվածներում ոչ էլ քողարկված հրահանգ էր առ դատավորները: Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն դուր է գալիս այն հանգամանքը, որ ինքը, չունենալով դրա իրավունքը, չարաշահելով զբաղեցրած պաշտոնը, հրահանգներ է իջեցնում դատական համակարգին, դատավորներին, թե ինչն ինչպես անեն, ում դատեն, ում չդատեն, ինչ արագությամբ դատեն, ինչպիսի դատավճիռներ կայացնեն:

Օրինակ՝ նա ասում է, ավելի ճիշտ, կներեք, մուննաթ է գալիս, թե՝«աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարանները և ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ»: Չէ, հասկանում ենք, որ այդ դիսոնանսը հասարակության շրջանում չէ, այլ ինքն է նեղվում, որ իր իսկ հրահանգով ու իրեն դուր գալու համար արված այդ «աղմուկ-աղաղակով ձերբակալությունները», այդ «մասկի շոուները», այդ «ասֆալտին փռելը», այդ ամենը հատուկ նկարելն ու տարածելը կարճաժամկետ էֆեկտ են ունենում, և հասարակությունը արագ տեսնում է, թե ինչ փուչիկ գործերի հետ գործ ունենք: Մի խոսքով, պարզ է, թե ինչ էր երեկ ուզում ասել Փաշինյանը, գործնականում դատավորների վրա ճնշում էր գործադրում, թե՝ «արագ-արագ դատեք, միայն մեղադրական դատավճիռներ ընդունեք, ոչ մեկին կալանքից բաց մի թողեք»:

Դե, բանտաոստիկանական ռեժիմ է, ուրիշ ինչ պիտի անեին: Մնում է, որ եժովյան «տրոյկաներ» ներդնեն: Հա, երեկ Փաշինյանը նաև իր իշխանության ոչ վաղուցվա փառահեղ անցյալն էր հիշել: Ասաց, թե՝ 2019 թվականին դատարանների մուտքերը շրջափակել էին... «արդարադատության դռները բացելու համար»: Սա ասում է մի վարչապետ, որի պաշտոնավարման շրջանում բանտում հացադուլից քննության տակ գտնվող մարդ է մահացել, դատարանի դահլիճում շինծու գործով մեղադրվող է մահացել, կամ նրան հասցրել են մահվան: Սա ասում է մի վարչապետ, որի պաշտոնավարման շրջանում «նորմա» են դարձել կամայական կալանավորումները, կալանքով խոշտանգելը, վատառողջ մարդկանց նպատակային կերպով բանտային պայմաններում պահելը...

Իսկ ինչ վերաբերում է 2019-ին դատարանների շրջափակմանը, ապա դա ոչ թե «արդարադատության դռները բացելու» ակցիա էր, այլ դատական համակարգը գործադիր իշխանության կրնկի տակ կոխելու քաղաքական ակտ: Դա իշխանության թևերից մեկը զավթելու, ըստ էության, իշխանազավթում իրականացնելու նպատակ հետապնդող վայրագ գործողություն էր՝ իր հետագա ծանր դրսևորումներով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի