Աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Թևոս Ս.-ն իր վարած Камаз մակնիշի ավտոմեքենայով Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան կին հետիոտնի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը:
Աղբյուրը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, աղբատար ավտոմեքենան էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



