Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարյուր հազարից ավելի արցախցի մեր հայրենակիցներ բռնեցին բռնի տեղահանման ճանապարհն ու, թողնելով իրենց տունը, հայրենի հողը, եկան և փորձեցին բնակություն գտնել մայր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։ Նրանց թվում է նաև Մարտակերտի շրջանից Երևան տեղափոխված Սարգսյանների ընտանիքը։ Պատերազմի պատճառած կորուստների, հայրենի բնակավայրը թողնելու և այլ հարցերի մասին զրուցել ենք ընտանիքի կրտսեր դստեր՝ Ալյոնայի հետ։ «Սեպտեմբերի 19-ին համալսարան էի գնում։ Քույրս պնդում էր, որ տանը մնամ, հարևաններից էր լսել, որ իրավիճակը լարված է։ Ես էլ կես կատակ-կես լուրջ պատասխանեցի, թե միշտ էլ լարված է, էլի, և տնից դուրս եկա։ Համալսարանի աստիճանների մոտ էի, երբ լսվեցին առաջին կրակոցները։ Բոլորն իրար խառնվեցին և սկսեցին այս ու այն կողմ վազել»,- հիշում է Ալյոնան։

Եթե բռնի տեղահանությունը չլիներ, նա կավարտեր Արցախի պետհամալսարանը. 4-րդ կուրսում է սովորում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։ Արցախցիների համար բարդությունները ծագել են դեռ շրջափակման մեջ լինելու ժամանակներից։ Աղջկա խոսքերով, շատ են եղել ծանր ու դժվար օրերը, սակայն երբեք հանձնվելու մասին չեն մտածել, «ինչո՞ւ այսպես եղավ» հարցի պատասխանը մինչ օրս էլ չեն կարողանում ստանալ։ Ալյոնան Արցախի բուհում ուներ գերազանց առաջադիմություն, անվճար էր սովորում, կուրսի ավագն էր։ Ուսումը կիսատ թողնել չէր կարող։ Երևան գալուն պես դիմել է Երևանի պետական համալսարան, սակայն իմանալով, որ պետությունը չի փոխհատուցելու արցախցի ուսանողների վարձը, գործերը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան է տեղափոխել։

«Ի սկզբանե մայր բուհ էի դիմել, սակայն լսեցինք, որ ուսման վարձի փոխհատուցում չի լինելու՝ ի տարբերություն մանկավարժական համալսարանի։ ՀՊՄՀ ընդունվելու համար 10 տարբերություն քննություն եմ հանձնել, հիմա ամբողջովին ներգրավված եմ դասապրոցեսի մեջ՝ պրակտիկաներ, քննություներ, մի խոսքով՝ ուսանողին բնորոշ կյանք»,-պատմում է Ալյոնան։

 Թե ինչ է թողել Արցախում, այդ մասին առանց հուզմունքի աղջիկը խոսել չի կարողանում. «Այն, որ Արցախի բնությունն անհամեմատելի է, դրա մասին խոսք լինել չի կարող։ Ես բնությունս ու հորս ձեռքերով սարքած տունն եմ թողել այնտեղ, հորս շիրիմն եմ թողել այնտեղ»։ Ինչպես Ալյոնան է նշում, տունը կառուցելու ժամանակ հայրը յուրաքանչյուր մանրուքին շատ ուշադիր է եղել և ամեն քարի մեջ ասես կյանք ու հոգի է դրել. «Մինչև այսօր հիշում եմ՝ ինչ ոգևորությամբ էինք տունը կառուցում, ճիշտ է՝ մեզ օգնող շինարարներ էլ կային, բայց հայրս նրանցից շատ էր աշխատում. ամեն բան իր ձեռքի տակով պիտի անցներ։ Այդ օրերը ու տունս եմ կարոտում»:

Ալյոնան մասնագիտությամբ նաև ֆոտոլուսանկարիչ և հրուշակագործ է։ Երկու տարբեր մասնագիտությունների մեջ էլ փորձում է յուրովի դրսևորվել։ Ինչպես ինքն է նշում, եթե լուսանկարչությամբ առաջ չգնա, վստահ է, որ իր անունը շատ կլսեն՝ որպես լավագույն հրուշակագործի։ Ինչպես ինքն է ասում, նպատակ է ունեցել Արցախում մի համով կետ բացել, որտեղից մարդիկ կարող էին ձեռք բերել իր պատրաստած քաղցրավենիքը։ Նպատակներից մեկն է՝ այդ ամենն իրագործել Երևանում։Հուզմունքով է նշում, որ դեռ այդ հնարավորությունը չկա. «Մեր օրերում, որպես այդպիսին, լուսանկարիչները շատ-շատ են։ Դժվար է քո տեղը գտնել և այդպես առաջ գնալ։ Մեծ լսարան ունեցող մարդկանց եմ դիմում, որպեսզի էջս գովազդեն, հավանության դեպքում էլ հենց իմ ծառայություններից օգտվեն մարդիկ։ Ինչ վերաբերում է հրուշակագործությանը, այս ոլորտում ես ինքնուս եմ, չնայած հասցրել էի արդեն բավական հաճախորդներ ունենալ։

Մինչև օրս էլ Արցախից շատերն ասում են, որ համով ձեռք ունեմ, և այդ աշխատանքս Երևանում պիտի շարունակեմ։ Նպատակներիս մեջ է՝ փոքր քայլերով նորից սկսել այդ աշխատանքը»։ Խոսեցինք նաև Հայաստանում առաջ եկած խնդիրների և մարդկանց վերաբերմունքի մասին։ Ալյոնայի խոսքով, ինչպես ամենուր, Հայաստանում էլ, բնականաբար, մարդիկ տարբեր են և, ըստ այդմ, տարբեր վերաբերմունք են ցուցաբերում արցախահայության նկատմամբ։ Նա նշում է, որ շատ են թե՛ օգնության ձեռքերը, թե՛ անտարբեր հայացքները։ «Նկատել եմ, որ շատ են տարանջատում հայաստանցիներին և արցախցիներին։ Ես կարծում եմ, որ սխալ է այդ մոտեցումը, չէ՞ որ բոլորս էլ հայ ենք։ Ճիշտ է, Արցախը հիմա ժամանակավորապես հայաթափված է, բայց Հայաստանն էլ մեր մայր Հայրենիքն է։ Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ, դրա համար կռվել է պետք։ Ադրբեջանը մեզ նման ուղղակի ստորագրությամբ մեր հայրենիքը չի վերադարձնի, Արցախի համար պայքարել է պետք»,-ասում է Ալյոնան:

ՍՅՈՒԶԻ ԴԱՎԹՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

«Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո