Գրիպի հետևանքներն այլ երկրներում
ԲԼՈԳՄարինա Ներսեսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ խոսակցությունները վերջին օրերին էլ ավելի են զարգանում: Պետք է փաստենք, սակայն, որ վարակը միայն Հայաստանում չէ տարածված: Հարևան երկրներում` Ռուսաստանում Ուկրաինայում և շատ ու շատ այլ երկրներում գրիպի համաճարագի հետևանքով գրսնցվել է բազմաթիվ մահվան դեպքեր:
Հունվարի 14-ի դրությամբ Հայաստանում սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք: Գրիպի հարուցած բարդացումներից գրանցվել է մահվան 11 դեպք:
Ուկրաինայում առկա է համաճարակային լարված իրավիճակ: Մինչ օրս Ուկրաինայում գրիպի հարուցած բարդացումներից գրանցված մահվան դեպքերը գերազանցում են 60-ի շեմը:
Վրաստանում և Ադրբեջանում այս օրերի ընթացքում դիտվում է հիվանդացության աճ, սակայն հոսպիտալացումների և մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները բացակայում են:
Կան երկրներ, որտեղ մահվան դեպքերը հասնում են 100-ի:
Կան երկրներ, որտեղ մահվան դեպքերը հասնում են 100-ի:
Ակնհայտ է, որ Ուկրաինայում գրանցված տվյալներն անհամեմատելի են Հայաստանի հետ: Կարծում եմ, որ քաղաքացիներն էլ իրենց հերթին կարող են ձեռնարկել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ վարակից խուսափելու համար: Ցանկալի կլինի մշտապես կրել շնչադիմակներ հատկապես հասարակական տրանսպորտից օգտվելիս:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



