Ահազանգ ենք ստացել, որ Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա է այրում․ ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա է այրում։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից։
«Դեպքի վայրում աշխատում են և հանգամանքները պարզվում են։ Տուժածներ չկան»,- հայտնեցին ոստիկանությանից այլ մանրամասներ չնշելով։
Մինչդեռ, ըստ լրատվամիջոցների, ասօր Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա են պայթեցրել։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդում է տարածել, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 12։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոց թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։35-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:



