Այս իշխանության աղետալի քաղաքականությունը պետք է փոխարինվի հստակ արտաքին քաղաքական ճշտումներով
ՔԱՂԱՔԱԿԱՆԹե նախկինում ինչ է եղել, նախկիններն ինչ մեղք են գործել, թե չեն գործել, այսօրվա իրականության հետ կապ չունի։ Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
Նշենք, որ այս պահին «Հայաքվե» նախաձեռնությունը ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։
«Էս իշխանությունն իր գալուց հետո միայն պատերազմ է բերում, Հայաստանը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել»,- ասաց նա՝ պատասխանելով իշխանականների այն պնդմանը, թե «Հայաքվե» նախաձեռնությունը կարող է պատերազմ բերել։
Մանվելյանի խոսքով՝ այս իշխանության քաղաքականությունը, որը հանգեցրել է աղետի, պետք է փոխարինվի հստակ արտաքին քաղաքական ճշտումներով։
Մանրամասները՝ տեսանյութում
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



