Մոսկվայում հրդեհ է բռնկվել մասնագիտացված ավտոմոբիլային գործարանում (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի արևելքում գտնվող գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՌԴ ԱԻՆ-ին հղումով։
Ըստ ԱԻՆ-ի ստացած հաղորդման՝ հրդեհ է բռնկվել է Օտկրիտոյե 12 հասցեում գտնվող 2-3 հարկանի շինության երրորդ մասնաշենքում։ Վերոնշյալ հասցեում է գտնվում Մոսկվայի մասնագիտացված ավտոմոբիլային գործարանը։
Կրակը կարճ ժամանակում տարածվել է՝ ընդգրկելով 2 հազար քառակուսի մետր։
Ավելի ուշ ՌԴ ԱԻՆ-ի Մոսկվայի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել է բաց կրակի մարման մասին՝ մանրամասնելով, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Իր հերթին ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել է, որ հրդեհի հետևանքով շենքի տանիքը մասամբ փլուզվել է։





1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



